Լույս է տեսել <Մարզական լրագրողի հուշերից>անվանումով գիրքը . շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 22-ին , Իսահակյանի անվան գրադարանում
Լույս է տեսել <Մարզական լրագրողի հուշերից>անվանումով գիրքը : Վաստակաշատ մարզական լրագրողի Յուրի Ալեքսանյանի գիքը բաղկացած է 3 մասից . <Չեմպիոններ> , <Հայրենական սպորտի երախտավորներ >, <Խճանկար> : Առաջին բաժնում տեղ են գտել համաշխարհային սպորտի բարձունքները նվաճած հայ մարզիկների մասին պատմող ակնարկները , հոդվածները : Մեծ տեղ է հատկացված ոչ թե կենսագրականին , որոնց լավատեղյակ է մարզասերը , այլ չեմպիոնների բնավորությանը , նրանց կյանքի հետ կապված բազմաբովանդակ հետաքրքիր դիպվածներ : Նույնը վերաբերում է <Երախտավորներ > բաժնի հերոսներին : <Խճանկարում> դրվագներ կան լրագորղի հոդվածներից , որոնք հաստատապես ուսուցողական են ուսումնական հաստատությունների սովորողների , հատկապես՝ մարզական լրագրություն մտնող ցանկացող երիատասարդության համար : Ծավալուն այդ գործը ընթերցվում է , ինչպես ասվում է, մեկ շնչով , քանզի միտքն ու գրավոր խոսքի մատուցման բարձր կուլտուրան մատչելի է , ընթերնելի :
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 22-ին , ժամը 14.00 Ավ . Իսահակյանի անվան գրադարանում :