1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մանվելական ու Ղահրամանյական կլանի գյուղապետ Մանվել Բաբայանը, մարզպետարանին «պրիզնատ» չի գալիս. 2017 թվականի փաստերն էլ՝« վիրուսը կերել» է …

«Մանվելական ու Արմավիրի  նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  կլանի» գյուղապետի թուրը դեռ շարունակում է աջ ու ձախ կտրել

Տեւական ժամանակ է, ինչ Ամրավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչներից, բողոքներ ենք ստանում այն մասին, որ իրենց «բեսպրեդել» գյուղապետի կողմից հաստատված հոռի ու անընդունելի բարքերն այլեւս անտանելի են դառնում:

«19 տարի շարունակ ունենք ոչ թե գյուղապետ, այլ միապետ»-, ահազանգում են գյուղացիներն ու տեղեկացնում, որ հատկապես անուշադրության են մատնվում վերջինիս կողմից անապահով ընտանիքները: Գյուղացիներից շատերն ահազանգում եմ, որ դիմում են գրում սոցիալական աջակցություն ստանալու համար, բայց կամ մերժվում են, կամ գրոշների են արժանանում, չհաշված որ հազար ու մի բարեգործական ծրագրեր ու ներդրումներ են  եղել համայնքում, որից խաբար են գյուղապետ Բաբայանն ու իր հարազատ եղբայրը, ով գյուղապետին՝ ոնց ուզում, այդպես էլ մատերի վրա պտտցանում է…

Քաջատեղյակները պնդում են, որ «մանվելական, ու ղահրամանյանական կլանի» գյուղապետի թուրը դեռ շարունակում է աջ ու ձախ կտրել՝ ինչպես որ եղել է  նախկինում: Ավելին, գյուղապետ Բաբայանը, ըստ տարածված լուրերի, աջ ու ձախ մեսիջներ է ուղարկում, որ ինքը հին «գայլ» է՝ ում տարածք ներխուժելը՝ այդքան էլ հեշտ գործ չէ….

 

Ամբերդցիների խոսքով, գյուղապետի պաշտոնավարման երկար ու ձիգ տարիների ընթացքում, բազում ներդրումներ են իրականացվել՝ տարբեր կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատ բարերարների կողմից, բայց թե այդ ամենն ինչին է ծառայել՝Աստված գիտե…Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, անապահով ընտանիքներին հասցեագրված գումարները հիմնականում հասել են գյուղապետի «սվոյ »ծանոթ-բարեկամներին, իսկ թե ինչի վրա են ծախսվել գյուղում կատարված ներդրումների իրական գումարները, հույս ունենք՝ կպարզեն շահագրգիռ կառույցներն ու պատկան մարմինները:


Ի դեպ, նշենք, որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած Վերահսկողական ծառայությունը արդեն իսկուսումնասիրություններ է կատարում Արմավիրի մարզում:
Վերահսկողական ծառայությունը, այս օրերին փորձում է վեր հանել բոլոր խնդիրները եւ այն կոռուպցիոն գործարքները, որոնք որ իրականացվել են տարիներ շարունակ:
Ինչեւ , անդրադառնալով Ամբերդ համայնքում տիրող իրավիճակին, հարկ ենք համարում նշել, որ գյուղացիներից շատերի բնորշմամբ, գյուղապետը շարունակում է հավատարիմ մնալ նախորդ իշխանության որդեգրած քաղաքականությանը` այն է ամեն ինչ միմիայն մերձավոր շրջապատի եւ յուրայինների համար սկզբունքով:

 

ՀԻՄԱ ԻՆՉ. ՊԻՏԻ ՁԵԶ ԱՉՅՈՏ ՏԱ՞Մ


Գյուղում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ տեղացիների դժգոհությունների շուրջ,  որոշեցինք սեփական հետաքննություն անցկացնել, որի շրջանակներում էլ, մի քանի օր է, ինչ փորձում ենք համայնքապետ Բաբայանից ստանալ որոշ փաստական տվյալներ՝նախ եւ առաջ սոցիալական աջակցության ոլորտում իրականացված ծրագրերի հետ կապված: 

Սակայն, մի քանի օր է, ինչ այս եւ այլ հարցերի վերաբերյալ, գյուղապետ Բաբայանը, իրար հակասող պատասխաններ է հնչեցնում. մի օր պատճառաբանելով, թե գյուղում  հոսանք չկա, որ փաստեր ներկայացնեն, հաջորդ օրն ասում է. քաղաքում է՝  եւ չի կարող գալ գյուղապետարան, մեկ այլ դեպքում էլ՝ պատասխանում է, թե 2017 թվականի հետ կապված. չի կարող փաստեր ներկայացնել, քանի որ իսկ խոսքերով ասած՝ «վիրուսը կերել է փաստերը…

Քիչ առաջ, երբ կրկին անգամ փորձեցինք գոյւղապետ Բաբայանից, պարզաբանումներ ստանալ, թե ի վերջո, երբ կներկայացվեն այն ցուցակները, թե ո՞ւմ են տրվել սոցօգնությունները, գյուղապետը հունից դուրս գալով պատասխանեց, թե. «Ում պետք է տվել եմ, հիմա ինչ. պիտի Ձեզ աչյոտ տա՞մ: Իմացեք, ես տենց տղա չեմ, որ մեկի կոպեկը ուտեմ: Մնացածը նայեք մեր գյուղապետարանի կայքում, սաղ թափանցիկ դրված ա»:
Բայց զարմանալին դեռ առջեւում էր, պարզվում է, պարոն Բաբայանի խոսքով. «2017 թվականի հաշվետվությունները վերոհիշյալ թեմայով «վիրուսը կերել է», եւ այն վերականգնել հնարավոր չէ»….»

 

Հեղափոխությունը ուղղակի իր կողքո՞վ է անցել


Ի դեպ, ստեղծված իրավիճակի , եւ գյուղապետի՝մեզ տրված անհեթեթ  պատասխանների շուրջ, փորձեցինք պատասխաններ ստանալ նաեւ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արսեն Ղուկասյանին, ով պատրաստակամորեն խոստացավ մեզ օգնել այդ հարցում, ասելով որ հիմա գյուղապետին կհորդորեն կոնկրետ փաստեր ներկայացնելու՝ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին շուրջ:

Վստահ լինելով, որ այս անգամ գյուղապետը հետամուտ կլինի՝  իր վերադասի հորդորներին, եւ ի վերջո լիրաժեքորեն  կպատասխանի մեզ հետաքրքրող հարցերին, կրկին անգամ դիմեցինք պարոն Բաբայանին, բայց, փաստորեն ապարդյուն:


Արի ու տես, որ  այս անգամ  էլ, գյուղապետը էլ ավելի մուննաթ տոնով պատասխանեց մեր հեռախոսազանգերին ասելով.
- Գիտեք ես ժամանակ չունեմ, մենք գյուղի մարդիկ ենք, մեր հող ու ջրով զբաղված: Հետո, ես պատասխանելու բան չունեմ: Նայեք ինչ պետք է մեր կայքից վերցրեք: Ինչի մի հետաքրքրվել եք մեր գյուղով: Իմ գյուղացիներից մարդ չկա դժգոհ, հաստատ բան եմ ասում:

- Էդ դեպքում, խնդրում ենք պատասխանել մեր հարցերին:

- Արդեն ասեցի, երկուշաբթի եկեք, ես զբաղված մարդ եմ վայ…

Հ.Գ. Գյուղապետի պատասխանները մեկ անգամ  եւս,  տպավորություն  են ստեղծում, որ վերջինս դեռ իրեն «Մանվելական կլանի» վառ ներկայացուցիչ է զգում ,եւ կարծում է, որ հեղափոխությունը ուղղակի իր կողքով է անցել է:
Եւ վերջապես, եթե նախկին ՀՀԿ-ական գյուղապետը թաքցնելու եւ զգուշանալու ոչինչ չունի, ապա ի՞նչն էպատճառը, որ փորձում է օրեր հալեցնել, խուսափել կոնկրետ փաստեր ներկայացնելուց, եւ դեռ մի բան էլ՝ հոխորտալ, թե ինքը աչոտ տալու չունի տալու: 

Ի գիտություն Մանվել Բաբայանին, եւ նրա պես մտածող կերպերին, դուք պարտավոր եք հաշվետու լինել նախ եւ առաջ Ձեր ընտրողի, եւ հանրության առջեւ, իսկ ինչ մնում է աչյոտ-ներին, ապա Ձեր նմանները չէ, որ օրենքի առաջ, հարկ եղած դեպքում աչյոտ տվել են, ու այն էլ ինչպես…

Չէր խանգարի, որ պատկան կառույցները ժամանակին կարողանային հասցնել ուսումնասիրություններ անցկացնելու Ամբերդ համայնքում, քանի այս համայնքում առկա փաստական տվյալները՝ «վիրուսները չեն կերել…»

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan