Վաչագան Ղազարյանը վերականգնել է պատճառված վնասը. դատախազը չի պնդել գրավի դեմ ներկայացրած բողոքը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքը դատախազը չի պնդել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նման դիրքորոշում դատախազ Վարդգես Սարգսյանը հայտնել է այսօր՝ Վերանքննիչ քրեական դատարանում։
Մեղադրողը մասնավորապես հայտնել է, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը և քննության ներկա փուլում նվազել են նրա կողմից նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը։
Այսպիսով դատարանը բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել։
Մնանրամասն՝ news.am
