Երևանում աշակերտների վիճաբանության հետևանքով 14-ամյա տղան գլխի վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 14-ամյա Ս. Ա.-ն է:
Ոստիկանները պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել թիվ 129 դպրոցի տարածքում մեկ այլ դպրոցի աշակերտներ՝ Ա.-ի և Ֆ.-ի հետ վիճաբանության ժամանակ, երբ վերջիններից մեկը քարով հարվածել է նրան:
Պարզվել է, որ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող թիվ 129 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, թիվ 132 դպրոցի աշակերտներ, 13-ամյա Ա. Ղ.-ն 13-ամյա Ֆ. Խ.-ն ձեռքերով և քարով հարվածներ են հասցրել Ս. Ա.-ի մարմնի տարբեր մասերին: