Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԼՀԿ-ի նախագիծն ընդունվեց
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով երկարացվում է զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց ներելու, օրենքով սահմանված գումարը վճարելու և հայրենիք վերադառնալու ժամկետը։
Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 16։30-ին տեղի կունենա պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանը։