Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. գյուղացիներն ասում էին. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ ենք փակել, հիմա էլ թող ինքը մեզ թև ու թիկունք լինի, հակառակ դեպքում կրկին կփակենք ճանապարհը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գրիբոյեդով գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում՝ Արմավիրի մարզպետի հետ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս տարի մեզ մոտ լրանում է գյուղի հիմնադրման 100–ամյակը ու 30 տարուց ավելի է, գյուղի ճանապարհները, ասես, պատերազմի դաշտ հիշեցնեն։ Մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել մեզ համար։ Եղել են դեպքեր, երբ գյուղում մարդ է վատացել, և շտապօգնությունը կես ժամից ավելի ուշացել է։ Իսկ երբ փորձել ենք պարզաբանում ստանալ շտապօգնության բժիշկներից, նրանք մատնացույց են արել մարդաբոյ փոսերը՝ ասելով. «Ամեն մի փոսը 2 րոպե անցել ենք»։ Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը սատար կանգի մեր գյուղի բնակիչներին, իսկ մենք շատ բան չենք ուզում. թող 100-ամյակին նվեր անեն գյուղին՝ ճանապարհն ասֆալտապատեն, տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, մանավանդ փոքրիկ կամուրջների մոտ։ Եղել են դեպքեր, որ փոսերը փախցնելու արդյունքում վթարներ են տեղի ունեցել»։
Ամբողջական նյութը՝ այստեղ
