1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Համայնքապետ Մանվել Բաբայանի ամենակարող եղբայրը՝ իր մուսկուլավորներով հսկում է գյուղի անցուդարձը. PHOTO

Ինչպես եւ խոստացել էինք հետամուտ ենք լինելու Ամբերդ համայնքում տիրող անցուդարձին, առկա խնդիրներին ու համայնքապետի կողմից 19 տարի շարունակ ծավալած ուշագրավ գործունեությանը, որի էջերը աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս:
Մոտ մեկ ամիս է, ինչ Ամբերդ համայնքի գյուղապետ Մանվել Բաբայանից նախ փորձում ենք պարզել, թե ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ գյուղապետի բարեկամները իրենցով են արել համայնքապետարանի հաստիքների մի զգալի մասը, ինչին ի պատասխան գյուղապետ Բաբայանը համառորեն պնդում էր, որ ոչ մի բարեկամ ու խնամի չունի, ովքեր իր հետ միասին են աշխատում:

 

 

Սակայն , կարճ ժամանակ անց պարզվեց, որ իրականում նախկին ՀՀԿ-ական գյուղապետը, համայնքապետարանի հաստիքները մեջ-մեջ է արել, գործի նշանակելով նախ հարազատ քրոջ տղային, իսկ ահա 2014-ից մինչ 2018 թվականի կեսերը, խախտելով ՏԻՄ-ի մասին համապատասխան օրենքը, կնոջը՝Լիդա Հարությունյանին նշանակել է առաջին կարգի մասնագետ, ով 2014-ից մինչեւ 2018 թվականը, բյուջեից բավականին կլորիկ գումար է ստացել:Картинки по запросу Մանվել Բաբայան Ամբերդ


Երկրորդ խնդիրը, որ բարձրացվել էր մեր կողմից այն էր, թե ի՞նչ կարգով, եւ ի՞նչ սկզբունքով են գյուղացիներին տրվել սոցիալական բնույթի օգնությունները, քանի որ համառ տեղեկությունների համաձայն, այս դեպքում եւս չի բացառվում, որ գործել է ծանոթ-բարեկամ խնամի կոնցեպտը:

Ինչեւէ , որպեսզի մեր հացադրումները մերկապարանոց չհնչեին, մոտ մեկ ամիս է, ինչ համայնքապետ Բաբայանից փորձում ենք (փաստարկված)ստանալ մեզ հետաքրքրղ հարցերի պատասխանը, սակայն չգիտես ինչու եւ ինչպես գյուղապետը նախընտրում է ինչ-ինչ պատճառաբանություններով կցկտուր պատառիկներ տրամադրել՝իր գործունեության վերաբերյալ, փորձելով ըստ էության ժամանակ շահել: Թե ինչու… թերեւս դժվար չէ կռահել: 
Փոխարենը մի քանի օր շարունակ մեր նկարահանող խմբին գյուղապետի փոխարեն իր մի քանի մուսկուլավորներով մեզ դիմավորում է գյուղապետի եղբայր Արծրուն Բաբայանը, ով արդեն որերորդ դեպքն է, փորձում է իր ցուցադրած թատրոնով ըստ էության շեղել մեզ՝բուն գործից:

 

Գյուղապետ եղբայր Արծրուն Բաբայանը՝ մեքենայի միջից հսկում է իրավիճակը 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Նախ ցանկացած համայնքի բնակչի հետ զրույցի բռնվելիս, տարբեր անկյուններից գյուղամեջում են հայտնվում մի քանի մեքենաներ, եւ ակնհայտորեն հետեւում, թե տվյալ պահին նկարահանող խումբը գյուղացիներից ում հետ ինչ է փորձում խոսել, կամ պարզել: 

Այս մեքենաները՝ուշի-ուշով հետեւում էին, թե ինչ անցուդարձ է տիրում համայնքում 

 

Երեկ նույնպես, հերթական նկարահանման ժամանակ, երբ բնակիչներից մեկը պատրաստվում էր փակագծեր բացել համայնքի անցուդարձից , ու համայնքապետի ծավալած ուշագրավ գործունեությունից, գյուղի հերոսներից ՝ 77 LO577 մակնիշի մերսեդես մակնիշի մեքենային մեքենայի ղեկին նստած երիտասարդին տեսնելուն պես՝ ուղղակի փախավ դեպքի վայրից: Քանի որ տվյալ պահին, սույն երիտասարդը խիստ անհանգստացած էր  թե ինչի՞ ենք խոսացնում մարդկանց, եւ թե ինչո՞ւ ենք հետաքրքրվում Բաբայանի գործունեության էջերի մասին:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Սակայն, կինոն այսքանով չէր ավարտվում. փաստորեն, հետաքրքիրը դեռ առջեւում էր…գյուղապետարանի մոտակայքում մեզ դարձյալ ասպասում էր գյուղապետի պահապան հրեշտակ եղբայրը , ով փորձում էր ասողի կարգավիճակով ձեւ բռնել, թե վերահսկում է իրավիճակը:

 

ՍԱ ԷԼ ՆԱԽԿԻՆ ՀՀԿ_ԱԿԱՆ, ԱՄԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ ՄԱՆՎԵԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԵՂԲԱՅՐ՝ ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱՅԱՆՆ Է...

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Երբ հերթական գյուղացուն էինք փորձում հարցեր ուղղել, հայտնվեց գյուղապետի եղբայրը, ու սկսեց իր ներկայացումը: «Իյա-իյա հիմա ինչ ես էլ իմ կամերաները միացնեմ Ձեզ նկարե՞մ, լավ եկեք սմարթֆոններով սուսերամարտ սկսենք » ,-բնակչի հետ մեր զրույցը այս կերպ ընդհատեց տեղի ասողը:

Ապա անցնելով ներկայացման երկրորդ մասին, սկսեց ջղաձգվել. « Ինչի եք հետաքրքրվում գյուղապետով, բան եք ուզում սարքել հաստատ, թե չէ ստեղ խնդիր չկա: Իզուր զրպարտում եք » ,-չգիտես ինչու նման պայծառափայլ միտք հղացավ գյուղի ասողի մտքում: 
( Ի դեպ, ում տեսակի ու որակի մասին, մեզ հետ զրուցում չխորշեց անկեղծանալ գյուղապետարանի աշխատակիցներից մեկը, ասելով որ դե գյուղապետի եղբայրը ՝հիմա հավատքի ա գնում, ու որ հիմա մի քիչ ոչինչ ա… ) կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են…

Եւ քանի որ գյուղապետի ասող եղբայրը մեզ մեղադրեց « բան սարքելու մեջ » , մենք նրան առաջարկեցինք դիմել համապատասխան կառույցների եւ ապացուցել մեր դեմ հնչեցված ապօրինի, կեղծ, ու շինծու մեղադրանքը, սակայն դեռ խոսքը բերաններիցս դուրս չեկած, մի վարկյան առաջ առյուծ կտրած ասողը միանգամից նստեց մեքենան ու բառիս բուն մասով փախավ դեպքի վայրից: 
Ի գիտություն, գյուղապետի իրեն ամենակարող պատկերացնող եղբորը , եւ նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանին ու նրա շրջապատին, մենք շարունակելու ենք մեր հետաքննությունը՝ անկախ գյուղապետի, նրա եղբոր, նրանց շրջապատի պոռթկումներին, ջղաձգումներին, ու կեղծ վախի մթնոլորտ ստեղծելու օրակարգին: 
Ու ինչպես նշում էր Աստծո ֆեդերացիայից հանդես եկող գյուղապետի եղբայրը, որ ինքը գնալու է մինչեւ վերջ, ապա , եւս մեկ անգամ հատուկ Արծրուն Բաբայան կոչվածի համար. մենք նույնպես մինչեւ վերջ գնալու ենք մեր հետաքննության ետեւից, եւ խոստանում ենք, որ լինելու են ուշագրավ զարգացումներ:


Մեզ մնում է հավելել, որ Ամբերդում տիրող մթնոլորտը, մեզ  հիշեցնում էր ժամանակին Էջմիածնում տիրող ամենաթողությունը երբ մի դեպքում, Մանվել Գրիգորյանն էր իր դինաստիայով  արշավում, իսկ այս դեպքում, գյուղապետն ու իր եղբայրն են փորձում ֆոն ստեղծել, թե տեղի անփոխարինելիներն են:


Շարունակելի ….

 Երեւան-Ամբերդ  

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan