Հիմնավոր կասկածը բացակայում է. դատարանն ազատ է արձակել «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին. «Փաստինֆո»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:
Տնօրենի ձերբակալության մասին Քննչական կոմիտեն հայտնել էր մի քանի օր առաջ: Ըստ նախաքննական մարմնի`բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր: 2016-2018թթ. ՀՀ պետբյուջեից և ԳԴՀ միջազգային համագործակցության ընկերության կողմից ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից որպես աշխատավարձ ելքագրվել է առանձնապես խոշոր չափի գումար և յուրացվել: Բացի այդ` 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ 565 հազար դրամ կաշառքի գումարներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: