Հայը հայ է ի՞նչ տարբերություն, թե որտեղ է նա ծնվել... տարբերություն դնողը պառակտում է ազգը ու առնվազն ազգադավ է և խառնակիչ. Անդրե (ֆոտո)
Երգիչ Անդրեն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Մենք հզոր ենք
Մեր հավատքով,
Մեր հաղթական ոգով,
Մեր մայրենի լեզվով,
Մեր Հայաստան Արցախ Սփյուռք Երրահայրենիքներով։
Մենք Հայերս միասնական ուժ ենք երբ չենք տարանջատում ինքներս մեզ Ցի-երի:
Հայաստան(ՑԻ)
Ղարաբաղ(ՑԻ)
Գյումրե(ՑԻ)
Լոռե(ՑԻ)
Պարսկաստան(ՑԻ)
Լիբանան(ՑԻ)
Սիրիա(ՑԻ) և այլն… Հայը հայ է ի՞նչ տարբերություն թե որտեղ է նա ծնվել… Տարբերություն դնողը պառակտում է ազգը ու առնվազն ազգադավ է և խառնակիչ…»,- գրել է նա օգտագործելով #WeAreOne հեշթեգը: