Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկված և ոստիկանություն ներկայացված անձինք. Shamshyan.com
Ոստիկանութան կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու և ներկայացրել մի քանի քաղաքացիների։
Պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գրիգորյանը, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Աղաջանյանը, 49-ամյա Իննա Զախարյանը, 25-ամյա Աննա Պետրոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հասմիկ Հարությունյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ս. Գրիգորյանն ու Ա. Աղաջանյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը նշված ակումբի տնօրենն է, իսկ Հ. Հարությունյանը նշված ակումբում աշխատում է որպես մատուցողուհի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: