Փաստաբանը ահազանգում է «Էսքան խոսում ենք մարդու իրավունքներից, իսկ դատավոր Իսկոյանը արդարադատությունը գցել քացու տակ, ու փալասի պես տշում է»
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Յուրի Իսկոյանի նախագահությամբ շարունակվում է բնակարանային գողության գործով դատավարությունը: Գողություն, որով անցնում են երեք ամբաստանյալ, բայց, որ ամենահատկանշականն է՝ կոնկրետ գողություն կատարողը այսօր ազատության մեջ է, իսկ, ինչպես գործով անցնող քսանամյա Վիկտոր Պետրոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյան է ասում. «անմեղ մեղավոր քսանամայ տղան, ով այսօր պետք է բանակում ծառայեր՝ հայտնվել է ճաղերի հետեւում »:
Այսօր հերթական դատական նիստն է ընթացել եւ, ինչպես Fnews.am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը.
-Դատարանը անհիմն,առանց որեւէ պատճառաբանության, կրկին ապօրինի որոշում կայացրեց՝ շարունակելով անհիմն. մարդուն պահել կալանքի տակ: Դատարանը, դատավոր Իսկոյանի գլխավորությամբ շարունակում է անմեղ երիտասարդի ճակատագիր խեղել. ինչո՞ւ չի փոխում խափանման միջոց կալանքը, ինչո՞ւ է շարունակում անհիմն զրկել ազատությունից պաշտպանյալիս՝ անհասկանալի է: Դատավորը հաշվեհարդար է տեսնում պաշտպանյալիս հետ զուտ նրա համար, որ տղան չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը:
-Պարոն Սարգսյան, ինչո՞ւ է ըստ Ձեզ դատարանը նման կեցվածք ընդունել:
-Ես չեմ կարող ասել շարժառիթները եւ դրդապատճառները, բայց կարող եմ հիմնավոր ենթադրություն անել, որ նախաքննության ընթացքում իմ պաշտպանյալին, որպես խափանման միջոց կալանավորում տալու որոշումը, տվել է նույն դատավոր Իսկոյանը, հիմա էլ երեւի պարզապես կաշկանդված է նախաքննության ընթացքում տված կալանքի որոշմամբ:
Ես պատրաստ եմ ՝ բաց հանրային կերպով հայտարարել, որ այս դատավորը բացարձակ անօրինականությամբ է զբաղված: Նման անօրինականություն, ինչպիսին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է , ես չեմ տեսլել ուրիշ ոչ մի դատարանում: Ընդամենը մեկ նախադասությամբ որոշում է կայացնում, առանց պատճառաբանության: Տպավորություն է, որ էս դատավորը հետեւյալ տրամաբանությամբ է առաջնորդվում. լավ եմ անում գրում եմ, լավ եմ անում՝ անում եմ: Սա է ՞ արդարադատությունը…Այս դատավորից շատ հեռու արդատարադատությունը, բացարձակ հեռու: էսքան ասում ենք, էսքան բարձրաձայնում ենք մարդու իրավունքների մասին, բայց արի ու տես դատավոր Իսկոյանը արդարադատությունը գցել է քացու ու փալասի պես տշում է: Իր անհիմն որշումներով՝ պաշտպանյալիս հարազատներին դրդում են ծայրահեղ քայլերի. սա ուղղակի անընդունելի է, սա չէ արդարադատությունը՝ պարոն դատավոր…
Հիշեցնենք, որ Fnews.am-ի նախորդ հրապարակման շրջանակներում, փաստաբան Հովսեփ Սարգսյանը, խոսելով վերը նշված քր. գործի մասին, նշել էր. որ. առաջիններից մեկը իր պաշտպանյալ՝ Վիկտոր Պետրոսյանը պետք է լիներ, ազատության մեջ, քանի որ, պաշտպանի խոսքով. ՙՎիկտորը, ով ի դեպ բոլորի կողմից բնութագրվում է, որպես դրական անձնավորություն, այժմ անազատության մեջ է՝ երբեմնի ընկերոջ՝ գործով անցնող Մանուկ Ապրեսյանի տված մեկ ցուցմունքի պատճառով: Որեւէ այլ հիմնավորում, թե նախաքննության, թե դատավարության ընթացքում՝ Պետրոսյանի նկատմամբ չի հայտնաբերվել՚:
Հ. Գ Ի դեպ, ամբաստանյալ Վիկտոր Պետրոսյանը հարազատները արդեն իսկ բարձրաձայնել են հայրենի կառավարությանն ու առանձին քաղաքական գործիչներին՝ սույն. քր գործի դատավարական ընթացքը առանձնակի ուշադրության կենտրոնում պահելու համար:
Այլ մանրամասների մասին՝կխոսենք հաջորդիվ:
Նոնա Ադամյան