Սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս՝ տրակտորը շարունակի քանդել․ ցուցարարներից մեկը բարձրացավ տրակտորի վրա. News.am
Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս, որ տրակտորը շարունակի քանդել իրենց սրճարանները։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներից մեկը բարձրացավ տրակտորի վրա, նրան իջեցրին ոստիկանները։
Իրավիճակն Ազատության հրապարակում շարունակում է լարված մնալ։ Սրճարանների աշխատակիցները հանդիպում են պահանջում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
«Ձեր Փաշինյանը երկիրը տարել ա անդունդ, մնում ա դագաղի վրա հող լցնեք ու հանձնեք երկիրը»,- բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը։
Այժմ սրճարանների աշխատակիցների հետ փորձում է բանակցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։