1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եթե մենք մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք, նշանակում է՝ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ:

 

Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը:

 

Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:

 

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում: «Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված: Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում: Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն: Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով:

 

Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ: Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետևյալը. սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սա ամենակարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն: Այնպես որ ես շատ կարևորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ և մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում», – նշել է կառավարության ղեկավարը:

 

Վարչապետի խոսքով՝ վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձևավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, և կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ: «Մենք նաև միտված ենք էականորեն բարձրացնել պետական այն մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչություն ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ: Իհարկե, մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետ Փաշինյանը նաև դիտել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը:

***

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երևանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ, միջոցառման այս տարվա կարգախոսն է «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»: Համաժողովի նպատակն է ամրացնել սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով և կրթելով նրան, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում:

 

Համաժողովի ընթացքում քննարկվելու են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեխանիզմների մեծացման, սննդի շղթայում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության և այլ հարցեր: Անցկացվելու է նաև մրցանակաբաշխություն՝ «Ակտիվ և իրազեկ սպառող», «Սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրող», «Ամենաակտիվ հասարակական կազմակերպություն՝ ըստ Max Monitor-ի վերլուծության» անվանակարգերում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan