Բորիս Մուրազի .«Չեմ մոռանա ընտանիքիս և իմ հասցեին հնչած սպառնալիքները, որոնք ակնհայտորեն ուղորդված էին մեկ կենտրոնից. այդ կենտրոնը ոստիկանությունն է»
ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻՆ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.
Այսօր հանդիպեցի ոստիկանության ղեկավար Վալերիյ Օսիպյանին։ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ անելու է օրենքի սահմանում ամեն բան, որպեսզի բացահայտի ինձ և ընտանիքիս սպառնացողներին։ Ես սպասելու եմ ոստիկանության գործողություններին։
Ոստիկանապետի խոստմանը մոտենում եմ վստահության կանխավարկածով, բայց նաև չեմ մոռանա ընտանիքիս և իմ հասցեին հնչած սպառնալիները, որոնք ակնհայտորեն ուղորդված էին մեկ կենտրոնից։ Եվ ես կարծում եմ, որ այդ կենտրոնը ոստիկանությունն է, քանի որ իմ ձեռքի տակ եղած փաստերը դա են վկայում։
Լրագրողական գործունեությունս չեմ պատարստվում դադրեցնել կամ փոխել աշխատանքիս ձևը։ Չեմ սահմանափակի իմ ազատությունը։
Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին և քաղաքացիներին, ովքեր անտարբեր չէին և աջակցեցին այս ընթացքում։
«Հատուկ շնորհակալություն» այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել էին միայն ոստիկանության ինձ ծաղրող հաղորդագրությունը, իրապես «գործընկերային» և «մարդկային» էր ձեր քայլը։Հատուկ այդ լրատվամիջոցների անունները չեմ նշում, քանի որ ինքս չեմ պատրաստվում իրենց վնասել այս գրառմամբ։
«Շնորհակալ» եմ բոլոր այն օգտատերերն, որոնք քաջալերում էին ինձ և ընտանիքիս սպառնացողներին։ Ցանկանում եմ, որպեսզի հիշատակված լրատվամիջոցները և օգտատերերը ապրեն մի հասարակությունում, որտեղ իրենց արած ցանկացած քայլի համար, որը դիմացիններին դուր չի գա թիրախավորեն իրենց ընտանիքի անդամներին։
ոստիկանության հաղորդագրության մասին
Ինքս երբեք հանդիպում չեմ փնտրել ոստիկանապետի հետ, երբեք թախանձագին որևէ բան չեմ խնդրել։
