«Լրագրողի հետ տեղի ունեցած դեպքը, պետք է իր արժանի գնահատականը ստանա՝ ոչ միայն իրավապահ եւ դատական տիրույթում, այլ նաեւ իշխանությունների կողմից».Գագիկ Համբարյան
Հայտնի քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանը, զարմացած եւ միեւնույն ժամանակ վրդովված է, նախկին ՀՀԿ-ական ներկայիս Ամբերդ համայնքի ղեկավար Մանվել Բաբայանի, ինչպես ինքն է որակում, «մեղմ ասած ոչ տղամարդկային» վարքագծից` լրագրող Գայանե Զարգարյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված:
Քաղաքագետը Համբարյանը, անկեղծ ասած տեղեկացել, ու զարմանքի հետ միասին վրդովվել եմ, ունկնդրելով, թե ինչպիսի վերաբերմունք է դրսեւորում Ամբերդի համայնքապետը Fnews.am էլ. օրաթերթի գլխավոր խմբագրի նկատմամբ: Ես միայն կարող եմ դատապարտել՝տեղի ունեցածը:
ԱՅԴ ԱՐԱՐՔԸ ՊԵՏՔ Է ԻՐ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՍՏԱՆԱ
Եթե անգամ որեւիցէ խնդիր է տեսնում համայնքապետը լրագրողի հետաքննության հետ կապված, շատ լավ կաներ պարոն համայնքապետը. ոչ թե սպառնալիքներ ու վիրավորանքներ «շռայլեր» հարգված լրատվամիջոցի ղեկավարի հասցեին, այլ դիմեր դատարան: Եթե, նորից եմ կրկնում. որեւիցէ բանի հետ համաձայն չէ, կամ նրան կաշկանդում էր լրագրողի հետաքննությունը:
Այս արարքը պետք է անպայման իր արժանի գնահատականը ստանա, եւ ես ինքս առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացի, ապա քաղաքական վերլուծաբան` խիստ դատապարտում եմ Ամբերդի համայնքապետի դրսեւորած մեղմ ասած տղամարդուն ոչ վայել վարքագիծը, եւ խորհուրդ տալիս լրագրող Գայանե Զարգարյանին` դիմել իրավապահներին, որպեսզի հարուցվի քրեական գործ՝ սպառնալիքների եւ անձնական վիրավորանքների համար:
Դիտարկմանը, որ մինչ լրագրողի կողմից ձայանգրություն հրապարակելն ու ու Վաղարշապատի ոստիկանության բաժնում նյութեր նախապատրաստելը, համայնքապետը, մամուլով փորձել էր չքմեղանալ, որ լրագրողին սպառնալու միտում չի ունեցել. քաղաքագետը նկատեց. «Զարմանալի չէ ինձ համար, որովհետեւ մենք հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ շատ դեպքերում տուժողը նաեւ «մեղավոր» է: Կոնկրետ իմ հետ կատարված միջադեպը օրինակ բերեմ. երբ քաղաքի կենտրոնում ենթարկվել էի հարձակման: Հիմա դատարանում սույն անձի պաշտպանները փորձում են այն ուղղությամբ տանել, որ ոչինչ էլ չի եղել, ավելին դիմել էին դատախազություն, որ մի բան էլ իմ դեմ քրեական գործ հարուցվի:
Բայց ո՛չ, եղբայրներ. ունկնդրելով լրագրողի ու համայնքապետի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը, պարզ է դառնում, որ այստեղ ոչ միայն սպառնալիքներ կան, այլ նաեւ վիրավորանքներ: Եվ դա պետք է իր արժանի գնահատականը ստանա:
ԱՄԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՉԷ, ԻՍԿ ՏԻՄ ՎԵՐԱԴԱՍԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է
Տվյալ դեպքը իր արժանի գնահատականը պետք է ստանա ոչ միայն իրավապահ եւ դատական տիրույթում, այլ նաեւ իշխանությունների կողմից: Որովհետեւ լրատվամիջոցը չորրորդ իշխանություն է, եւ լրատվամիջոցի ղեկավարը իր ուրույն տեղն ունի հասարակության մեջ: Նույն իշխանությունները պետք է անպայման արձագանքեն այս ամենին, քանի որ Ամբերդի համայնքապետը այլմոլորակային չէ: Համայնքապետը ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ ՏԻՄ վերադասը՝ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Ով նախկինում եղել է ոչ միայն լրագրող, այլ նաեւ գլխավոր խմբագիր, եւ ինքը շատ լավ գիտի. ինչ բան է լրագրողին սպառնալն ու վիրավորելը:
