«Չորս կետերով պետք է դիտարկվի այս դեպքը.հարուցվի քրեական գործ, ընթանա դատական գործընթաց». կարող են համայնքապետի հրաժարականը ներկայացնել
ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ԿՈՆԿՐԵՏ ԴԵՊՔԸ, ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀ ԱՍԵԼ, ՈՐ ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ՝ ԻՄ ԱՄԲՈՂՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՇՈՒՇՏ ԼՐԱԳՐՈՂԻ ԿՈՂՄՆ Է...
Դեռեւս ամիսներ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորելով լրատվամիջոցների դերն ու նշանակութփյունը, հորդորում էր հանրությանը, որ եթե կան խնդիրներ, որոնց մասին անհնար է համապատասխան օղակներով հասցնել իրեն, դա անեն լրատվամիոցների միջոցով: Եվ այս պայմաններում առնվազն զարմանալի է, որ որոշ մարդիկ դեռեւս լավ չեն ընկալել Նիկոլ Փաշինյանի խոսքը, եւ իրենց զգում են դեռ նախորդ իշխանություններում: Դրա վառ օրինակը. նախկին ՀՀԿ-ական, առավել հայտնի, որպես Մանվելական կլանի ներկայացուցիչ, Ամբերդ համայնքի ..... Մանվել Բաբայանի դրսեւորած վարքագիծն է` Fnews.am-ի հիմնադիր, լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ, որի խայտառակ վարքաբանությանը անդրադարձել ու դատապարտել են փորձագետները:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ կամայական բռնությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ, անդրադառնալով տեղի ունեցածին, նկատում է, որ .
-Լրատվամիջոցին, նրա ղեկավարին եւ լրագրողներին առհասարակ պետք է հարգել, եւ այո, այս առումով ԶԼՄ-ները երկատեւ պայքար ունեն մղելու: Որպեսզի այն անձիք, ովքեր դեռեւս չեն հասկանում լրագրողի դերն ու նշանակությունը հասկանան, որ լրագրողը դա չորրորդ իշխանություն է, որը բարձրաձայնում է առկա խնդիրներն ու բացերը:
Ճանաչում եմ վաղուց. լրագրող Գայանե Զարգարյանին ՝ որպես կայացած եւ գրագետ լրագրողի: Այժմ անդրադառնամ ձայնագրության մեջ տեղ գտած ամենամեծ խնդրին, երբ գյուղապետը լրագրողին ասում է, դուրս արի իմ գյուղից, ինչի ես մտել իմ գյուղ:
Այստեղ կարեւոր է նշել, որ ամենամեծ իրավունքը, որ կարող էր բանեցնել համայնքապետը դա պարզել. անձի ով լինելը՝ սա մեկ: Երկրորդ, եթե խոսքը գնում է լրագրողի աշխատանքի մասին, ապա հստակեցնենք, որ տեղի է ունեցել լրագրողի աշխատանքի խոչընդոտում, եւ երրորդ՝ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոնի է, այդպիսի բառապաշարը ոչ միայն մերժելի է, այլ նաեւ խիստ դատապարտելի: Եվ չորրորդ. եթե հաշվի առնենք, որ համայնքապետը ՏԻՄ ղեկավար է, ապա դա կարելի է դիտարկել նաեւ, որպես պաշտոնական դիրքի չարաշահում: Ահա այս չորս կետերով պետք անպայման դիտարկվի այս դեպքը, հարուցվի քրեական գործ, ընթանա դատական գործընթաց: Նաեւ չի բացառվում, որ համայնքի բնակիչները, եւ լրագրողը դիմեն Տարածքային կառավարման նախարարին, ապա ընդհուպ նաեւ վարչական պատասխանատվության խնդիր կարող է առաջանալ՝այդ համայնքապետի նկատմամաբ:

Ճիշտ է, համայնքապետի պաշտոնը՝ ընտրովի պաշտոն է, եւ շատ ճիշտ կլինի, որե՛ւ լրագրողը , ե՛ւ համայնքի բնակիչները հետեւեն, որ օրենքի տառին համապատասխան գործընթացը գնա: Համայնքի բնակիչները կարող են ընդհուպ հրաժարականի պահանջ ներկայացնել:
Ափսոսում եմ պարզապես, որ ընտրովի պաշտոններում հայտնվում են նման անձիք, ովքեր ոչ հարիր կերպով չեն իրենց դրսեւորում: Վերլուծելով կոնկրետ դեպքը, ես կարող եմ վստահ ասել, որ տվյալ դեպքում՝ իմ ամբողջ իրավական պաշտպանությունը անշուշտ լրագրողի կողմն է:
Ի դեպ, ՄԻՊ լրատվական բաժնից էլ, փոխանցեցին, որ նրանց կողմից եւս կլինի մեկնաբանություն՝ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, միառժամանակ նկատելով, որ ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն՝ մշտապես ՄԻՊ ուշադրության կենտրոնում է:
