Զինված ավազակային հարձակում Երևանում. զենքը պահել են «Բոլյուս» դեղատան աշխատակցի վրա և հափշտակել ողջ գումարը. Shamshyan.com
Մարտի 31-ին ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: