Ես չեմ կարծում, թե որևէ մեկը Հայաստանի կառավարության հետ կարող է շանտաժով խոսել. Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին
Այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով մտահոգություններին, որ «Սպայկայի» տնօրենի կալանավորման պատճառով մթերումը կարող է տուժել, ասաց.

«Ես չեմ կարծում, թե որեւէ մի ընկերություն Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ կարող է շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է։

Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձեւ է»։

