30-ամյա տղամարդը, ով Երևանում գործող «18+» ակումբում կրակոց էր արձակել, չկարողացավ թաքնվել ոստիկաններից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Յուրիկ Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ նա այդ ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Յու. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: