Առանձնապես ոգևորված չենք եղել, որ Գազի ներտնային սպասարկման գործառույթը փոխանցվի ԱԻՆ-ին․ Ֆ․ Ցոլակյան
Գազի ներտնային սպասարկման գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հետ կապված եղել է քննարկում՝ խոսակցական մակարդակով, լուրջ քննարկում չի եղել։ Մենք առանձնապես ոգևորված չենք եղել այդ հարցով, որ միացվի դա ԱԻՆ-ին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Ընդհանարպես, ես կարծում եմ, որ մասնավորը ծառայություն մատուցելուց վատ չէ, եթե չասեմ, որ ավելի լավ է մատուցում, քան պետությունը։ Այստեղ մենք որևէ խորացված ուսումնասիրություն չունենք, չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Նախորդ տարվա ամռանը գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցելուհարցով քննարկումներ էին ընթանում։
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ ի 1 կետի համար գազի ներտնային սպասարկման արժեքը տարեկան 2270 դրամ է, 2 կետի համար՝(գազօջախ, գազայրիչ և այլն) 4540 դրամ, իսկ 3 և ավելի կետերի համար՝ 6810 դրամ:
