«Եթե անգամ ՀՀ իշխանությունը Մասիսի գագաթից ասի, որ հիշում է ու պահանջում, դրանից բան չի փոխվելու». Արամ Սարգսյան
«Պետք է ուժեղ պետություն դառնանք, որ նման բաներ այլեւս չլինեն: Չպետք է նայենք, թե ինչ ասաց Էրդողանը, կամ աշխարհը ճանաչեց, թե ոչ: Եթե անգամ ՀՀ իշխանությունը կամ ԱԳ գործող նախարարը Մասիսի գագաթից ասեն, որ հիշում են ու պահանջում, դրանից բան չի փոխվելու»,- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:
Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե աշխարհից հայոց ցեղասպանության դատապարտում պահանջելը, այլ դառնալն այնպիսի պետություն, որի հետ այլեւս երբեք հնարավոր չլինի այդպես վարվել:
