Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:
«Աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը:
Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։
Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք, հակառակ դեպքերում էսպիսի պատասխաններ եք ստանալու:
Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:
