«Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքին զուգահեռ՝ ճիշտ կլինի ակտիվ քայլեր ձեռնարկել նաև Արցախի ճանաչման համար». Սուրեն Սարգսյան. 168.am
«Ընդհանրապես՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսանկյունից կարևոր է, որ ԵՄ այս պետությունը, կարևոր պետություններից մեկը՝ Պորտուգալիան, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Սա նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակականության կարևոր հանգրվաններից մեկն է: Եվ պետք չէ կանգ առնել, պետք է ակտիվ աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ս.Սարգսյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքին զուգահեռ՝ ճիշտ կլինի ակտիվ քայլեր ձեռնարկել նաև Արցախի ճանաչման համար.
«Օրեր առաջ Կոլորադո նահանգն էլ ճանաչեց Արցախը: Կարծում եմ, այս երկու ուղղություններով զուգընթաց պետք է աշխատանք տանենք: Արցախի արտգործանախարարը Լատինական Ամերիկայում էր, ու թեև սա պետության ֆորմալ ճանաչում չի, բայց իրականացվող միջացառումներն արդեն խոսում են, որ պետք չի բացառել, որ մի օր Արցախը կճանաչվի նաև Լատինական Ամերիկայում»:
