«Շարունակվում են հեքիաթային, գյուլնազի տատի ոճով կարված գործերը ներկայացվնել, որպես վերջին ճշմարտություն»
«Դատաիրավական, դատախազական, առհասարակ իրավապահ կառույցներում շարունակվում են ընտրովի արդատատություններ իրականացվել, այստեղ եւս, ցավոք որեւէ հեղափոխություն չի կատարվել: Դատաիրավական համակարգը նույնն է մնացել, աշխատում է ճիշտ նույն գործելաոճով ինչ նախկինների օրոք էր: Շարունակվում են հեքիաթային, գյուլնազի տատի ոճով կարված գործերը ներկայացվնել, որպես վերջին ճշմարտություն»,- Newsmedia-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին արդյո՞ք թավշյա հեղափոխությունը հասել է նաեւ դատաիրական համակարգ, ասաց հայտնի հասարակական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, հավելելով.
-Դատաիրավական համակարգը է շարունակում է աշխատել սարգսյանական ոճով.ամպագոռգոռ հայտարարությունները ընդամենը հայտարարություններ են, դրանք հայտարարություններից մակարդակից վեր չեն բարձրանում ցավոք:
