Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս կկտրեմ. Դավիթ Սանասարյան
Որ աղբյուրը, որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս ձեռքս կկտրեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը։
«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է, արվում է նրա համար, որ տեսնում են՝ կան ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից», - ասաց նա։
Դավիթ Սանասարյանն ասաց, թե սովոր էր այս վիճակներին։
«Ներողամտությամբ եմ վերաբերվում, նման տեսանյութ չկա, ես վստահեցնում եմ ու չի կարող լինել», - ասաց ՊՎԾ նախկին պետը։
Նա ընդգծեց՝ շատ վստահ է, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: