ԱԱԾ տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. իրավապաշտպանը՝ Գարեգին Միսկարյանին նամակ ուղարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ապրիլի 30-ին նամակ է ստացել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանից։ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը Գարեգին Միսկարյանին առաջարկել է եռօրյա ժամկետում հերքել Ֆեյսբուքի իր էջում արված մի գրառում, որտեղ նշում կա Վանեցյանի ընտանիքի՝ բիզնես գործունեության վերաբերյալ։ Ապրիլի 18-ին «ՔՈ» կուսակցության անդամը սոցցանցի իր էջում գրել էր հետևյալը․ «Այն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական դիզելը վառարանի վառելանյութի անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։
Գարեգին Միսկարյանին ուղղված նամակում ասվում է, թե տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դրանք իրենց մեջ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն։ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամը պնդում է՝ սոցցանցում գրել է լրատվամիջոցներում կարդացածը։
մանրամասները՝Factor.am-ում:
