«Պետական կենսաթոշակների մասին» «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց. «Լավ չեմ հասկանում այն նախագծերը, որ մեզ առաջարկում են ետ գնալ: ՀՀ-ում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն ու թոշակ են ստանում՝ պետությանը միլիարդների վնաս պատճառելով: Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումն ավելի հեշտ լինի, բայց դա անել՝ առաջ գնալու ճանապարհով, այլ՝ ոչ ետ: Մինչև էսօր ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառումներ ու մեզնից ջանքեր են պահանջվում՝ համակարգի հետևից գնալու համար: Փոխանակ մտածենք՝ ո՞նց անենք, որ նման բան չլինի, ասում ենք՝ եկեք նոր միջանցք բացե՞նք»:
Նշենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել թոշակն անկանխիկ եղանակով ստացող թոշակառուի տարեկան առնվազն 1 անգամ բանկ ներկայանալու ու ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները և այլն: