51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 փաստ ներկայացրեց Նոր Հայաստանի մասին՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե փաստերն ավելի շատ են, պարզապես կլոր թիվ է ներկայացնում։
Նիկոլ Փաշինյան ներկայացրած 10 փաստից առաջին 30-ը ներկայացնում ենք ստորև.
1․ Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 22 մլրդ դրամով կամ 129 մլն դոլարով ավել։
2․ Կառավարության հարկ վճարողների ունեցած 120 մլրդ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է կազմել։
3․ Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի գծով շուրջ 19 մլրդ դրամից ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին։
4․ Հեղափոխությունից հետո նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հսկիչ դրամակտրոն ավել, որը շուրջ 35-40 տոկոս ավել է նույն ժամանակաշրջանի հետ համեմատած։
5․ Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ-ներին տրվում են 60 հազար տրամով՝ հնարավորություն տալով դրանք ձեռք բերել տարաժամկետ դրամով։
6․ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված են։
7․ Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աճի աննախադեպ տեմպերը՝ այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք աշխատում են առանց ընդմիջման ժամերի։
8․ Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ին՝ ուսուցիչների աշխատավարձերը։
9․ Պահուստային ֆոնդից 5,9 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։
10․ Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը՝ նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։
11․ Սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրք ապահովել է ջրամատակարարմամբ, շուրջ 100 դիրք՝ սառնարաններով: Առաջիկայում սառնարաններով կապահովի ևս 45 մարտական դիրք, շուրջ 387 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, սահմանի երկայնքով 136 նոր ու ժամանակակից տեսադիտարկման սարք է տրամադրվել։
12․ Զինվորների նախասիրությունների ուսումնասիրման արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը։
13․ Ժամկետային զինծռայողներն ապահոված են բարձրորակ շապիկներով ու կիսավարտիքներով։ Առաջիկայում փոփոխության կենթարկվի զինվորականների տրամադրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային ծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ։
14․ Հայաստանը սկսել է ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց։
15․ Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008 թ-ից մինչև 2016 թ․-ին ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ 1-2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների և նրանց ընտանիքներին։ Արդյունքում՝ 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016 թ․-ին դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը։
16․ 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում բնակարան վարձակալելու գումարը բարձրացվել է շուրջ 24 տոկոսով։ 107 զինծառայողի նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ։
17․Կուտակային կենսաթոշակային համակարգում 2018 թ․-ին հուլիս 1-ի փոփոխության արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է։ 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխության ընթացքում։
18․ 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար։
19․ Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել։ Սոցիալապես անապահով խավի համար 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրաէներգիայի գները:
20. 2018 թ․-ի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թ․-ին հունվարի մեկից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ 30 տոկոսով։ Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակների 15 հազար բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում։
21․ Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատանքների աշխատավարձը։
22․ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 16 տոկոսով։ Մայիսից ԲԷՑ-ի 650 աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա միջինը 27 տոկոսով։
23․ Բնության հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40 տոկոսով բարձրացվել է 530 աշխատակիցների աշխատավարձերը։ « Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ-ի կողմից վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել է 39 աշխատակցի աշխատավարձ։ Գեղարքունիքի մարզի 44 դպրոցում խնայողությունների հաշվին շուրջ 122 ուսուցիչների և տնտեսական աշխատողների աշխատավարձը բարձրացել է 6-15 տոկոս։ Արմավիր քաղաքում մանկապարտեզներում ու ՊՈԱԿ-ներում մոտավորապես 485 աշխատողի աշխատավարձն ավելացվել է միջինը 10 տոկոսով։ Այսպես շատ տեղերում կան բարձրացումներ, բայց չեմ ցանկանում հիմա թվարկել։
24․ Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում նոր պարգևատրումների համակարգ։ Ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, որի համաձայն՝ հանցագործությունների բացահայտման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկանները կարող են ստանալ իրենց ամսական աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգևավճար։ ԱԱԾ-ում աշխատավարձերն աճել է 30 տոկոսով, պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումներ ավելացում։
25․ Երեխայի ծնվելու միանվագ չափը 2-րդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50 հազարից դառնալով 150 հազար դրամ։
26․ Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձ կստանա մինչև 150 հազար դրամ աջակցություն։ Օրենսդրական փոփոխության արդյունքում թրաֆիկինգի զոհ ճանաչված անչափահասները կստանա միանվագ դրամական աջակցություն 250 հազար դրամի չափով։
27․ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ բանկերին հնարավորություն է տրվել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները ներել շուրջ 20 հազար վարկառուի։
28․ Մաքրվել է 125 հազար վարկառուների վարկայի պատմությունը։
29․Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված շուրջ 3 մլրդ 300 մլն դրամի վարկերը:
30․ Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության, որից 15-ը ստացել են նաև ԱԱՀ-ի հարկի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է 255 մլրդ դրամ՝ ստեղծելով 4000 նոր աշխատատեղ։ ԱԱՀ-ից հետաձգման արտոնություն է տրվել ևս 7 ընկերության՝ շուրջ 21 մլրդ դրամ ներդրում կատարել ու 444 աշխատատեղ ստեղծելու նպատակով։
