«Պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ». Կարո Փայլանը՝ 13-ամյա հայ պատանուն ուղիղ եթերում կրոնափոխելու փորձի մասին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել թուրք հաղորդավար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Անդրադառնալով օրերս թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին՝ Փայլանը գրել է. «Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։ Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի ներկայությունն առանց իր թույլտվության է եղել։
Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում իրականացրած այս հաղորդման դեմ»:
