Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ծնողներին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով իբրև թե դեմ են իր աշխատանքից ազատվելուն. «Ժամանակ»
«Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտպանություն իրեն ստիպողական հանրահավաք կազմակերպելով, հիմա էլ ծնողներին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնողները իբրև թե իրենց աջակցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշխատանքից ազատելուն:
Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց, ինքն էլ կօգնի, որ նրանց Երեխաները ավարտական քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստանան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: