«Սեփական երկրի շահերը ցեխի մեջ գցած պայմանագիր կնքած մարդիկ դեռ համարձակվո՞ւմ են խոսել». Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի անարժանապատիվ, սեփական երկրի պետական շահերը ցեխի մեջ գցած պայմանագիր կնքած մարդիկ դեռ համարձակվո՞ւմ են խոսել, բարբաջե՞լ, դրանց համար գետինն էլ է ափսոս։
*Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգի կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
*Հայկական կողմի ներկայացուցիչն իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով»: