Երբ մարդասիրությունը մաշկի գույն չի ճանաչում. 14-ամյա Սառայի մաքառումներով ու հրաշքներով լեցուն կյանքի պատմությունը.iravunk.com
iravunk.com-ը գրում է.Տասնչորս տարվա պատմություն՝ մաքառումներով ու հրաշքներով լեցուն: Ուղեղի բնածին հիվանդությամբ լույս աշխարհ եկած Սառայի կյանքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պե՛տք է շարունակվեր: Կենսաբանական ծնողները հուսալքվել էին ու հրաժարվեցին երեխայի հետագա խնամքից: Բժիշկները, սակայն, պայքարեցին նրա կյանքի համար:
Փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը. նա կարող է զրկվել կյանքից (Photo)
Բժշկական կենտրոնում բուժվելուց հետո Սառան տեղափոխվեց «Մայր Թերեզայի քույրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքին: Այստեղ պատմությունն անհավանական շրջադարձ կատարեց: Նիգերիայի Բենին Սիթի քաղաքում, քրիստոնյա ընտանիքում ծնված Ֆլորա Մինասը ամուսնացած էր Աֆրիկայում հաստատված, ծագումով Հնդկաստանից, արմատներով՝ հայ բժիշկ Աշլի Մինասի հետ: Երեք երեխաների հետ 90-ականներին Հայաստան տեղափոխված տիկին Ֆլորան այստեղ գտավ իր չորրորդ զավակին:
Մինասների ընտանիքում մեծացող երեք հայ փոքրիկներին՝ Սիրունին, Վանիկին և Տիգրանին միացավ նաև ամենափոքրը՝ Սառան: Այնուհետեւ՝ բազմաթիվ վիրահատություններ Հայաստանում, հետո՝ Իտալիայում:
Հաղթեցին, Սառան ապրեց:
մանրամասն՝այստեղ: