Սիրող-բուսաբանը. պլաստիկ տարաների մեջ թմրանյութ աճեցնողը ոստիկաններին ասել է, թե բույսերի հանդեպ սեր ունի
«Հետախուզում-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ 63-ամյա մի գյումրեցի իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ, որից պատրաստում եւ օգտագործում է թմրամիջոց:
Տղամարդու բնակարանի հյուրասենյակում կատարած զննությամբ հայտնաբերել են 35 գրամ ընդհանուր կշռով, պլաստիկ տարաների մեջ աճեցված կանեփի բույսի ցողուններ:
Գյումրեցին հայտարարել է, որ հայտնաբերվածը ցանել է անձամբ՝ բույսերի նկատմամբ հետաքրքրասիրություն ունենալու պատճառով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: