Նորանշանակ նախարարի բիզնեսը. Ռուստամ Բադասյանը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ընկերության բաժնետեր է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեև համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:
Ուշագրավ է, որ արդարադատության նախարարությունը մշտապես համագործակցել է «Կոնցեռն դիալոգ»-ի հետ և «ամենայուղոտ» գործերը «պաս» տվել հենց Քոչարյանի փաստաբանի ընկերությանը:
Նշենք, որ Բադասյանը մասնագիտացված է հարկային իրավունքի, տնտեսական հանցագործությունների ոլորտում»:
Մանրամասները՝ թերթի համարում: