Կոչ եմ արել միասնաբար քայլեր ձեռնարկել Ռոբերտ Քոչարյանի արատավոր իշխանության անկյունաքարերից մեկին՝ Իշխան Զաքարյանին հեռացնելու մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դիմել եմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և կոչ եմ արել միասնաբար քայլեր ձեռնարկել Ռոբերտ Քոչարյանի արատավոր իշխանության անկյունաքարերից մեկին՝ Իշխան Զաքարյանին, Համահայկական օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացնելու և օգոստոսի 6-ին Խաղերի մեկնարկին արժանի առաջնորդով ներկայանալու համար»:
