«Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետի տեղակալը հայտարարում է, թե բանակը պատրաստ է կատարել ցանկացած ռազմական հրաման». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ մեկա անիմաստ ա մեր թշնամու որևէ հայտարարություն լուրջ ընդունելը, բայց մի հատ հասկանանք էլի՝ մարդիկ մի քանի օր առաջ իրանք իրանց քաղաքի տան վրա կրակեցին, հիմա Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետի տեղակալը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը պատրաստ է կատարել ցանկացած ռազմական հրաման: Ախր մարդ մի քիչ իրականության հետ պետք է կապ ունենա ու հասկանա, թե որ հայտարարությունը, երբ է տեղին անելը: Դրան էլ գումարած, թե բա ՝ «Բանակի և ժողովրդի միջև կա միասնություն, ինչն ամրապնդում է բանակի նկատմամբ վստահությունը»: Սրանց ժողովրդի ու բանակի մեջ մի հատ միասնություն կա ու դա ԶՈւ հրթիռները և ադրբեջանական քաղաքների տներն են, այլ միասնություն չկա»:
