«Ստամբուլում վերընտրություններ են. իշխանությունը կեղծիքներով հաղթանակ է վերագրելու իր թեկնածուին». Վ. Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ստամբուլի վերընտրություններ են, որոնք տարբեր կողմերից որակվում են որպես «Հանրաքվե հանուն Էրդողանի»՝ նկատի ունենալով այն կարևորությունը, որն ունի Ստամբուլը Թուրքիայի քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային դաշտում։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Թուրքիայի պաշտոնական մայրաքաղաքն Անկարան է, իսկ սիրտն ու քաղաքական մայրաքաղաքը՝ Ստամբուլը։ Էնպես որ հետևենք այսօրվա ընտրություններին։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը.
. կգնա՞ արդյոք իշխանությունը մեծ կեղծիքների՝ իր թեկնածուի հաղթանակն ապահովելու համար,
. ի՞նչ կանի ընդդիմադիր Իմամօղլուն պատրության դեպքում:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կհուշեն Թուրքիայի քաղաքական մշակույթի ապագան։ Արդյունքների բոլոր թարմացումներն առաջին կհայտնվեն իմ թելեգրամ ալիքում՝ https://t.me/varuzhandragoman։ Եվ վերջապես իմ կանխատեսումը. իշխանությունը կեղծիքներով հաղթանակ է վերագրելու իր թեկնածուին։ Բայց, ինչպես միշտ... Կհետևենք»։