1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞ւմ հագով են կարում Շիրակի պետհամալսարանի կանոնադրությունը և ռեկտորի ԺՊ-ի անգործության աղետալի հետևանքները

Ո՞ւմ հագով են կարում Շիրակի պետհամալսարանի կանոնադրությունը և ռեկտորի ԺՊ-ի անգործության աղետալի հետևանքները

Հունիսի 20-ին Շիրակի պետհամալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդիպում էր կազմակերպել ՀԽ անդամների ու բուհի 12 դոկտորների հետ և քննարկված հարցերից մեկը վերաբերել է "Ռեկտորի ընտրության հետ կապված կանոնադրական եւ տեխնիկական խնդիրներին"... 
Ըստ Բարսեղյանի` հնչել են առաջարկներ կանոնադրության և ընտրության կարգի փոփոխման վերաբերյալ, այն հաշվով, որ ռեկտորի հաջորդ մրցույթին հնարավոր լինի ավելի մեծ հավանականությամբ ունենալ ընտրված ռեկտոր, քան թե չունենալ... 
Հետաքրքիր է, ինչ կապ ունի կանոնադրության և ընտրության կարգը ռեկտոր չընտրելու հետ, եթե համալսարանի ռեկտորի և՛ առաջին, և՛ երկրոդ ընտրությունների տապալումը կանխավ որոշված էր ու այդ մասին խոսում էին ոչ միայն բուհում, այլև ամբողջ Գյումրիում... Իսկ երկրորդ ընտրությունից առաջ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն ինձ ասաց."Դու հավատու՞մ ես, որ այս Հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր կընտրի...": Հենց դրանով էլ պայմանավորված ռեկտորի ընտրություններից մեկ օր առաջ պարոն Սերոբյանը հրավիրում էր ռեկտորատի նիստ ու որոշում, թե ինչ ծրագրեր են իրականացնելու հունիսից-սեպտեմբեր՝ բացահայտելով, որ նա մնալու է ռեկտորի ԺՊ... 
Խնդիրը ո՛չ կանոնադրությունն է, ո՛չ էլ ռեկտորի ընտրության կարգը, այլ Հոգաբարձուների խորհրդի մեջ է... Ավելին` ի տարբերություն շատ երևանյան բուհերի, որտեղ ռեկտոր կարող են դառնալ միայն դոկտոր-պրոֆեսորները, ՇՊՀ-ի կանոնադրության մեջ նախորդ իշխանությունները հատուկ Սահակ Մինասյանի համար փոփոխություն մտցրեցին և այդ սանդղակը իջեցրեցին մինչև գիտթեկնածուի աստիճանի... Որքան հասկանում եմ, որոշ անձանց, այդ թվում նաև կառավարման հմտություններից զուրկ Երվանդ Սերոբյանին շատ խանգարում է ռեկտորի թեկնածուին ներկայացված պահանջներից մեկը՝ 5 տարվա վարչական ստաժի առկայության պահանջը, որը նա չունի... Այս պահանջը մեծ խոչընդոտ է գործող իշխանություների թեկնածուների համար և որքան հասկանում եմ, ամեն ինչ արվելու է, որ ՇՊՀ-ի կանոնադրությունը կարվի այն անձանց համար, ում իշխանությունները ցանկանում են տեսնել Շիրակի Մայր բուհի ռեկտորի պաշտոնում... Եթե այս ծրագիրն իրականացվի, ապա դա խայտառակություն է... Ավելին`եթե փոփոխություններ էլ լինեն, ապա պետք է որոշվի, որ ՇՊՀ-ի ռեկտորը պետք է պարտադիր լինի դոկտոր-պրոֆեսոր, իսկ վարչական ստաժն էլ կարելի է հանել այս փոփոխությունն ընդունելու դեպքում... Ինչո՞վ է պակաս ՇՊՀ-ն երևանյան բուհերից, որ դոկտոր-պրոֆեսոր ռեկտոր չպետք է ունենա... 
Պարոն Բարեղյանը մինչև այդ հարցի քննարկման անցնելը պետք է ուշադրություն դարձնի մի քանի կարևոր խնդիրների վրա, որոնց անհապաղ պետք է լուծում տրվի... Առաջինը ՇՊՀ-ի Գիտխորհրդի խնդիրն է, որը 2019 թ-ի ապրիլի 16-ից գործում է անօրինական... 
Դեռևս 2019 թ-ի ապրիլի 16-ին պետական ռեգիստրի կողմից հաստատվեց ՇՊՀ-ի կանոնադրության որոշ կետերի փոփոխությունը, որը քննարկվել և հաստատվել էր Հոգաբարձուների խորհրդի 2019 թ-ի մարտի 19-ի նիստում... Փոփոխությունների գլխավոր պատճառը՝ ՇՊՀ-ի Հոգաբարձուների և Գիտական խորհուրդներում բոլոր ստորաբաժանումների ներկայացվածության հարցն էր, ավելին` Գիտական խորհրդի ոչ լեգիտիմ լինելը... Սակայն ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ըստ կարգի, մինչև հիմա չի լուծարել ապօրինի գործող գիտխորհուրդը և որևէ աշխատանք չի տարել նորը ձևավորելու համար, որը կբխեր կանոնադրությունում կատարված փոփոխություններից... Ենթադրում եմ, որ դա ունի մի քանի բացատրություն. կամ Երվանդ Սերոբյանը բացարձակ չի հասկանում բուհական կառավարումից,կամ միտումնավոր է տապալել գործընթացը՝ բուհը լուծարման շեմին հասցնելու համար, կամ էլ նրան դա թույլ չեն տվել Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները, որոնցից նա վախենում է, քանի որ գիտխորհուրդը ցրելուց հետո պետք է փոփոխության ենթարկվեր նաև Հոգաբարձուների խորհրդի համալսարանի 6 դասախոս անդամների ցանկը, որոնք բոլորը նախկին ՀՀԿ-ական ռեկտորի ֆան-ակումբի անդամներն են... Ամեն դեպքում, պարոն Սերոբյանի անգործության պատճառով բուհի ապօրինի գործող գիտխորհուրդը մինչև հիմա գործում է և նրա ընդունած ոչ մի որոշում իրավական ուժ չի կարող ունենալ... 
Այս ամենը ենթադրաբար միտումնավոր նաև ձգձգվեց, որ ուսանողները և դասախոսները գնան արձակուրդ և նոր գիտխորհրդի ձևավորումը տեղի չունենա իր բոլոր բացասական հետևանքներով ՇՊՀ-ի համար... Երվանդ Սերոբյանի այս անգործությունը՝ հանցագործություն է և բուհը տանում է կործանման... 
Պարոն Բարսեղյանը՝որպես համալսարանի ՀԽ նախագահ և ՀԽ մյուս անդամները պետք է պահանջեն ռեկտորի ԺՊ-ից բացատրություններ տալ, թե ինչու է ապրիլից մինչև հիմա բուհի գիտխորհուրդը ապօրինի գործում... Այնինչ, կանոնադրության փոփոխված տարբերակը պետռեգիստր ուղարկելուց անմիջապես հետո պարոն Սերոբյանը պետք է նախաձեռներ բուհի մի շարք ստորաբաժանումների՝ ամբիոնների և ֆակուլտետների օրինակելի կանոնադրությունների հաստատումը (նախկին կանոնադրություններն ընդամենը պետք է լրամշակվեին), իսկ արդեն պետռեգիստրից հաստատված կանոնադրությունը ՇՊՀ "հասնելու" հաջորդ իսկ օրը գիտխորհուրը պետք է ցրվեր, ֆակուլտետային նոր խորհուրդներ պետք է ձևավորվեին, նոր գիտական խորհուրդ պետք է կազմվեր և պետք է անցկացվեին ՀԽ-ում բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից 6 ներկայացուցիչների ընտրությունները... Սակայն այդ ամենը Երվանդ Սերոբյանի թեթև ձեռամբ տապալվել է... 
Ի գիտություն ՀԽ անդամների և նրա նախագահ Լ.Բարսեղյանի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության՝ ՇՊՀ-ի գիտական խորհուրդը և ՀԽ-ում բուհի 6 ներկայացուցիչները ոչ լեգիտիմ են... 
Զավեշտալին այն է, որ սեփական անգործությունը և խայտառակ գործունեությունը ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում պարոն Սերոբյանը մատուցում է որպես հաղթանակներ և ձեռքբերումներ... Այդ մասին հիացած խոսում են իշխանության որոշ ներկայացուցիչներ... 
Տարրական զավեշտ է, երբ Սերոբյանը փորձում է "չնկատել" մի քանի օր առաջ բուհի գիտխորհրդի կողմից իր գործունեությանը դրված բացասական գնահատականը... Համալսարանի գիտխորհրդի 18 անդամներից 15-ը "կողմ " է քվեարկել նախարարին ուղղված "կոչ"-ին և "անբավարար" է գնահատել պարոն Սերոբյանի գործունեությունը ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում... 3 "դեմ" քվեարկածներից մեկը՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սամվել Սարգսյանն իր "դեմ"-ը բացատրել է նրանով, որ "կոչ"-ում շատ մեղմ է գնահատված Սերոբյանի գործունեությունը, և նա ավելի բացասական է գնահատում վերջինիս աշխատանքը... Ստացվում է, որ պարոն Սերոբյանի գործունեությունը դրական են գնահատել, չզարմանաք, հենց ինքը՝ Երվանդ Սերոբյանը և նրա բարեկամը՝ բուհի անգրագետ իրավաբան Ա. Հովհաննիսյանը... 
ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ից ժամ առաջ ձերբազատվելը՝ Շիրակի Մայր բուհի փրկությունն է... Երվանդ Սերոբյանի անգործությունն աղետալի հետևանքներ է ունենալու Շիրակի պետհամալսարանի համար...
Հ.Գ.Հիշեցնեմ,10 ամիս լինելով ռեկտորի ԺՊ պարոն Սերոբյանը որևէ քայլ չէր ձեռնարկում բուհի հավատարմագրման գործընթացի առումով և ինչ-որ քայլեր սկսեց անել այս թեմայով իմ գրառումից 2 օր անց...Սակայն այդ քայլերը ևս որևէ հույս չեն ներշնչում,որ այն բարեհաջող ավարտ կունենա...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan