Երեւանում կրակոցներ են հնչել. 4 հոգի հոսպիտալացվել է. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ (ՖՈՏՈ)
Armeniasputnik.am-ը գրում է՝ Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել են 4 երիտասարդ:
Նրանց մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել: Երկուսը այս պահին վիրահատվում են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
Ըստ լուրերի նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ փողոցից, որտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել:
Այդ ընթացքում էլ հնչել են կրակոցներ: Այս պահին դեպքի վայրում իրենց գործողություններն են իրականացնում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները:Այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք: դեպքում