«Երկիր ծիրանի»-ի անդամները աղբ են նետում քաղաքապետարանի դիմաց․ որոշ ցուցարների հետ բերման ենթարկվեց նաև Սոնա Աղեկյանը
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Նրանց բողոքն ուղղված է քաղաքում իրականացվող աղբահանության որակի դեմ։ Ցուցարարները նշում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի կատարել իր նախընտրական խոստումը․ «Պաշտոնավարումից անցել են 10 երկար ու ձիգ ամիսներ։ Ոչինչ չեն մաքրել։ Ցուցաբերած անգործության համար պարոն Հայկ Մարությանը մեր բյուջեից պարգևավճարներ է տրամադրել անգործություն ցուցաբերող մարդկանց»,-ասում է ակցիայի մասնակից, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը։
Ակցիայի ընթացքում մասնակիցները աղբ նետեցին քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ։
Իսկ րոպեներ առաջ ոստիկանության աշխատակիցները
բերման ենթարկեցին մի քանի ցուցարարի, այդ թվում՝ Սոնա Աղեկյանին։