Խոշոր ավտովթար Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է եզրաքարերին, ապա էլեկտրասյանը․ կան վիրավորներ
Այսօր, հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Էդգար Հարոյանը իր վարած BMW մակնիշի 80 LO 800 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի և Բագրատունյաց փողոցերի հատման վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին ապա էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Հարոյանն ու նրա ուղևոր 26-ամյա Դ․Հ․-Ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ավագ հետաքննիչ Գիրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: