Քաղաքացիները խանգարել են Քննչական կոմիտեի քննիչի և փորձագետների մուտքը Ամուլսարի հանք. Նաիրա Հարությունյան
Հ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար:
Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարդացեք նաև