«Փաշինյանը պետք է բոլորին ձգի, մարդիկ իրենց տեղում չեն». քաղցրաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր կառավարության դիմաց նստացույց են սկսել Քաղցրաշեն համայնքի բնակիչները: Համայնքում ոռոգման խնդրիներ կան, բնակիչների խոսքով՝ տեղացիները հաճախ վիճում են միմյանց հետ ջրի համար. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրել։ Չեն եկել կառավարությանն ասել՝ փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք՝ առեք փողը, ջուր տվեք, ապրենք։ Մենք Նիկոլի դեմ ոչինչ չունենք, իր դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկեն»,-ասում է ցուցարարներից մեկը։
Քաղցրաշենի բնակիչները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաշինյանը պետք է բոլորին ձգի, մարդիկ իրենց տեղում չեն, մարզպետն իր տեղում չէ, մարդկանց փողոցից բերել–դրել են պաշտոնի, շշկռվել են։ Ես մարզպետին խնդրել եմ 800 մ ջրագիծ գծի, մեր գյուղապետարանը ասում է՝ մենք 20-30 տոկոսը կտանք, մնացածը ՋՕ–ն թող տա, ՋՕ–ն էլ չի անում»,-ասում են նրանք:
Ցուցարարները որոշ ժամանակով փակեցին նաև «Տիգրան Մեծ»-ից Հանրապետության հրապարակ տանող ճանապարահահատվածը, սակայն իրավապահ մարմինների միջնորդությամբ ճանապարհը բացվեց: