1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Պետք է խիստ զգուշավոր, եւ շրջահայաց լինենք մերօրյա մարտահրավերներին դիմագրավելուն ընդառաջ».արաբագետ

Հայ ազգն իր գոյության ընթացքում ստեղծել է իր ազգային-ընտանեկան արժեքների ուրույն համակարգը՝ հոգևոր բարձունքի վրա գտնվող միջանձնային ու գերդաստանային կապերով:Հետո այդ արժեքները համադրվեցին քրիստոնեության հետ ու դարձան մեր գոյատևման ամուր պատվարներից մեկը: 

Այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ պարզապես դարձել են սպառնալիք՝ դարավոր ավանդական արժեքներ կրող ժողովուրդների համար, որոնք տարբեր միջազգային կոնվենցիաների տեսքով պարբերաբար դրվում են պետությունների սեղանին: Դեռ անցած տարվանից, Հայաստանին կարծես թե պարտադրված է վավերացնել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան. նույն Ստամբուլյան կոնվենցիան կոչվող փաստաթուղթը դրանցից մեկն է: Եվ դրա շուրջ լայն քննարկումները շարունակվում են:

«Մեծագույն ռիսկերը, որոնք կարող են պարունակել այսօրինակ նախաձեռնությունները, պայմանավորված են մեր հասարակության պառակտման հնարավորության հետ, տարաբնույթ օտար, մեզ համար հիմնականում խորթ երևույթների իրավական ամրագրումը՝ հետագայում դրանց զարգացման հիմքերի ստեղծմամբ, ինչն, անխոս, վտանգավոր է հատկապես մեզ նման խնդիրներ և մարտահրավերներ ունեցող երկրի համար»,-ասում է պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Իսկ ի՞նչ իմաստություն պետք է կարողանա դրսևորել մեր պետությունը՝ շրջանցելու այն հոգևոր մարտահրավերներն ու ռիսկերը, որ պարունակում է Ստամբուլյան կոնվենցիան: NEWSMEDIA.am-ը ներկայացնում է այս և մի շարք այլ հարցերի շուրջ Արմեն Պետրոսյանի հետ ունեցած զրույցը:


-Հարգելի Արմեն, մեր զրույցն ուզում եմ սկսել հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ` զորավար, գրող, պատմագիր Հուլիոս Կեսարի այս խոսքերով. «Մեծագույն թշնամին թաքնված կլինի այնտեղ, որտեղ նրան ամենաքիչն եք փնտրելու»: Ավելի քան երկու հազար տարիների հեռավորությունից մեր ժամանակների քաղաքական ու հոգևոր մարտահրավերների համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեիք այս միտքը՝ որպես պատմաբան:

-Հուլիոս Կեսարի՝ ինչպես մեջբերված, այնպես էլ բազմաթիվ այլ մտքեր արդիական են, այդպիսին եղել են, և համոզված եմ՝ կլինեն պատմության ողջ ընթացքում, քանի որ բոլոր պատմափուլերում մարդկությունը, առանձին պետություններ, ժողովուրդներ, անհատներ տարաբնույթ մարտահրավերների են բախվել՝ հաջողելով կամ ձախողելով դրանց լուծումները։ Նույն այդ մտքի նաև իմաստային շարունակությունը կարելի է դիտարկել սպանությունից առաջ Կեսարին վերագրվող վերջին և ցայժմ արդիական մեկ այլ արտահայտություն ևս՝ «Եվ դու՛, Բրուտոս»՝ հաշվի առնելով նրա դեմ կազմակերպված դավադրության մասնակից Բրուտոսի հանդեպ նրա վերաբերմունքը։ Այնպես որ, հատկապես քաղաքականության մեջ, մեծ քաղաքականության մեջ Կեսարի մտքերը դեռ շատ են մեջբերվելու։

Ինչ վերաբերում է մերօրյա հոգևոր մարտահրավերներին, ապա դրանց մեկնաբանման համար շատ ավելի դիպուկ է հենց Հիսուս Քրիստոսի նախազգուշացումը. Լեռան քարոզի ավարտին՝ «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են»։ Երկու դեպքում էլ խորհուրդը, պատգամը մեկն է. պետք է խիստ զգուշավոր, աչալուրջ, շրջահայաց լինել մերօրյա մարտահրավերներին դիմագրավելուն ընդառաջ։

-Պատմության ընթացքում բազմաթիվ հնագույն, քաղաքակիրթ ազգեր չկարողացան դիմակայել ժամանակի փորձությանը ու անհետացան: Բայց մենք՝ նրանց հասակակից հայերս, շարունակում ենք մեր ուղին՝ շնորհիվ հայ ընտանիքների ամրության: Ի՞նչ վտանգների առաջ է կանգնած մեր ազգային արժեհամակարգը:

-Այո՛, հայ ժողովուրդը պատմության փորձություններին դիմագրավելու իր ուրույն բանաձևն ունի, որի առանցքում մեր արժեհամակարգն է, մեր ինքնության առանցքային բաղադրիչները՝ լեզուն, մշակույթը, հավատը, սովորույթը, նաև ընտանիքը։ Մինչդեռ մերօրյա գլոբալիզացող աշխարհը մի կողմից, Հայաստանի Հանրապետությունում եղած բազմաթիվ օբյեկտիվ խնդիրները մյուս կողմից, անընդհատ հարվածների տակ են պահում մեր արժեհամակարգը, մշակույթը։ Ցավոք, խնդիրները ևս համընդհանուր են, օբյեկտիվ են, բայց միևնույն ժամանակ դրանց լուծման եղանակները կարող են տարբեր լինել. մեր դեպքում դարձյալ պետք է դիմենք պատմության փորձությունն անձած մեխանիզմներին՝ արժեհամակարգային բաղադրիչներին, որովհետև դրանք ուժեղ են, մեր ինքնության, դրա պահպանման հիմքն են և միշտ ընդունակ են համախմբելու։

-Դեռ անցած տարվանից Հայաստանին կարծես թե պարտադրված է վավերացնել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան՝ Ստամբուլյան կոնվենցիա կոչվող փաստաթուղթը: Բայց եթե այն ժամանակ մեզ հաջողվեց մանևրել, այժմ կառավարությունը պատրաստվում է բավարարել Եվրամիության պահանջը: Ձեր գնահատմամբ որո՞նք են այն վտանգավոր ռիսկերը, որոնք ներառում է վավերացման նախապատրաստվող Ստամբուլյան կոնվենցիան:

-Ընդհանրապես միջազգային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու անհրաժեշտությունը՝ որևէ պետության առանցքային պարտականություններից է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը։ Հայաստանը ստորագրել է կոնվենցիան դեռևս 2018թ. հունվարին, և տրամաբանական է, որ որոշակի տրամաբանական ժամկետներում պետք է նախաձեռնվի փաստաթղթի վավերացման գործընթացը։ Ես ևս կարծում եմ՝ ժամանակին Ստամբուլյան կոնվենցիային միանալու անհրաժեշտությունը պայմանավորված էր որոշակի քաղաքական հաշվարկներով, սակարկություններով։

Եթե կոնվենցիան ստորագրելուց շուրջ 2 ամիս առաջ ՀՀ և ԵՄ միջև ստորագրվել էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և չի բացառվում, որ դրա ստորագրման, ապա ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի շրջանակում, Երևանի առջև դրված պարտավորություններից մեկն էլ եղել է այդ փաստաթղթին միանալու հարցը։ Հետևաբար, դրա վավերացման գործընթացն օբյեկտիվորեն այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում է, մինչդեռ ստեղծված իրավիճակի խելամիտ հանգուցալուծումը իրավական և քաղաքական հնարավոր գործընթացի շրջանակում է։ Իրավացի եք՝ հասարակական, քաղաքական, նաև տաբեր մասնագիտական շրջանակների կողմից բարձրացվել են մի շարք մտահոգություններ, ռիսկեր, որոնց հետ դժվար է չհամաձայնելը։ Ամեն դեպքում, ազգային սովորույթն ու քրիստոնեական կանոնները բավական մեծ ազդեցություն ունեն հայ հասարակության առավել ստվար հատվածի կյանքում։

Եվ ըստ իս, մեծագույն ռիսկերը, որոնք կարող են պարունակել այսօրինակ նախաձեռնությունները, պայմանավորված են մեր հասարակության պառակտման հնարավորության հետ. տարաբնույթ օտար, մեզ համար հիմնականում խորթ երևույթների իրավական ամրագրումը՝ հետագայում դրանց զարգացման հիմքերի ստեղծմամբ, ինչն, անխոս, վտանգավոր է հատկապես մեզ նման խնդիրներ և մարտահրավերներ ունեցող երկրի համար։ Ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր հասարակությունը հիմնականում դեռևս պատրաստ չեն նման միջազգային իրավական պարտավորությունների ստանձնման: Դա պետք է հաշվի առնի օրվա իշխանությունը, որի համար պետք է օրակարգային գերխնդիր լինի հասարակության տարաբնույթ պառակտման ռիսկեր պարունակող որևէ նախաձեռնության ընթացք չտալու գործելաոճը:

-Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ենթադրելու է ամբողջ օրենսդրության փոփոխություն, մինչև անգամ՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանեցում՝ արդեն վերպետական իրավունք դարձող այդ կոնվենցիային: Ինչպե՞ս է սա անդրադառնալու մեր ազգային կյանքի վրա:

-Միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցության սկզբունքների համաձայն՝ պետության կողմից ստորագրված միջազգային պայմանագիրը չի կարող վավերացվել, եթե առկա են հակասություններ՝ տվյալ պետության մայր օրենքի հետ։ Մի շարք իրավաբանների մեկնաբանությամբ. օրինակ, կոնվենցիայի 3-րդ հոդվածի բ, գ կետերը և ոչ միայն՝ հակասում են ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին, ինչը ենթադրում է, որ փաստաթղթի վավերացման կամ դրանից հրաժարվելու գործընթացը տևական ժամանակ է պահանջելու, որի շրջանակում, կարծում եմ, պետության և հասարակության տարբեր շերտերի դերակատարմամբ հնարավոր կլինի հասնելու այնպիսի լուծման, որը նվազագույն ռիսկեր կպարունակի մեզ համար։
Ի դեպ, և՛ միջազգային պայմանագրերի մասին միջազգային կոնվենցիաները, և՛ ՀՀ ներպետական օրենսդրությունը նման հնարավորություններ ընձեռում են։ Մյուս կողմից, անշուշտ, և՛ պետությունը, և՛ հասարակությունը պետք է սկզբունքային պատասխանատվություն կրեն, հոգածություն զգան տարբեր սոցիալական շերտերի, խմբերի, փոքրամասնությունների, դրանց իրավունքների համար: Որևէ դրդապատճառով նրանց վանելը, օտարելը սխալ կլինի և ավելի առարկայական կդարձնի արտաքին տարաբնույթ միջամտությունների հնարավորությունները:

Բայց միևնույն ժամանակ հնարավորինս պետք է բացառել մեր արժեհամակարգը վտանգող բարքերի քարոզումը:

-Հայտնի է, որ Ստամբուլյան կոնվենցիան նախատեսում է մեր բառպաշար ներմուծել այնպիսի «տերմիններ», ինչպիսիք են՝ մի շարք դրույթներում առկա, այսպես կոչված. «փաստացի ընտանիք», «զուգընկեր» և նմանաբնույթ այլ վտանգավոր եզրույթներ: Դուք, միաժամանակ լինելով մանկավարժ, մտավախություն ունե՞ք, որ ապագայում դպրոցներ ու բուհեր կներմուծվեն Ընտանիքի գաղափարը խարխլող համապատասխան քարոզչական «առարկաներ», դասավանդելու իրավունք կստանան ԼԳԲՏԻ խմբի անձինք, ապա նաև՝ նրանց կողմից երեխաների որդեգրման իրավունքը…և այս ամենն ինչպիսի՞ հետևանք կթողնի նոր սերնդի ազգային հոգեկերտվածի վրա:

-Բոլոր նմանատիպ մտավախություններս փարատվում են իմ այն համոզմունքով, որ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում Ձեր թվարկած երևույթները սվիններով կընդունվեն։ Առանց հավելյալ գնահատականների՝ սա օբյեկտիվ իրականություն է, հասարակությունները և հատկապես մերը, ունեն ինքնապաշտպանական հատկանիշներ, բազմաշերտ մեխանիզմներ, որոնք պատեհ իրավիճակում գործարկվում են, և դրա հետ հաշվի նստել չի կարող որևէ քաղաքական շրջանակ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Իսկ կամա, թե ակամա, գլոբալիզացիայի դարաշրջանում, նաև մեր երկրի ներսում առկա բազմաբնույթ խնդիրների ազդեցությամբ բազմաթիվ բացասական երևույթներ, այդուհանդերձ, իրենց ազդեցությունն ունենում են նոր սերունդների դաստիարակության վրա. դրա լուծումն էլ երիտասարդների հանդեպ առավել ուշադիր լինելն է, նրանց կրթական-դաստիարակչական գործընթացի հնարավորինս վերահսկումը, գրագետ ուղղորդումը։

-Հարգելի՛ Արմեն, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր պատերազմի , ես նույնիսկ կասեի՝ ցեղասպանության սպառնալիքը մշտական բնույթ ունի՝ կապված մեր երկու հարևանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ եթե այսպիսի աշխարհաքաղաքական պայմաններում մենք վավերացնում ենք հայ ժողովրդի ազգային արժեհամակարգը քանդող միջազգային օրինագիծը, ապա ինչպե՞ս է դա անդրադառնլու Հայոց բանակի մարտունակության և մեր ներքին դիմադրողականության վրա:

-Դժբախտաբար, թե բարեբախտաբար Ձեր թվարկած գործոնները մշտապես զգոն են պահել մեր հասարակությանն ու ժողովրդին՝ նրա հոգեկերտվածքում առավել ամրապնդելով ինքնության կարևորագույն տարրերը, և ինչպես արդեն նշեցի՝ պատեհ առիթներին մշտապես աշխատում է հասարակության ինքնապաշտպանական բնազդը, և համոզված եմ՝ նման նախաձեռնությունները կունենան նվազագույն հետևանքներ ամեն առումով։

-Բազմաթիվ մասնագետներ արձանագրում են, որ Ստամբուլյան կոնվենցիան դրսում մշակված հատուկ ծրագիր է՝ գլոբալիզացիայի և համաշխարհային տիրապետության վերջնական ամրագրման գործում վերջ դնելու համար Արևմուտքի և Եվրամիության որոշ ինստիտուտների և կառույցների համար իրական խոչընդոտ հանդիսացող հայ ժողովրդի ազգային երկու ինստիտուտների գոյությանը՝ Ընտանիքն ու եկեղեցին: Կուզենայի ներկայացնեք Ձեր մոտեցումը ևս:

-Ես խնդիրն այդքան չէի ծայրահեղացնի։ Իմ կարծիքով՝ նման նախաձեռնություններն աշխարհում տարաբնույթ խմբերի, շարժումների գործունեության ցանցային բնույթի ուղղակի դրսևորում է, երբ օգտագործվում են բոլոր հնարավորությունները՝ ֆորմալ և ոչ ֆորմալ, ինստիտուցիոնալ, մարդկային և այլ գործոններ սեփական շահերն առաջ մղելու նպատակով։ Բայց վերոնշյալից բացի, կցանկանայի մեկ այլ կարևոր հանգամանք ևս ընդգծել՝ առանց նման նախաձեռնությունների էլ այսօր մեզանում ակնհայտորեն թուլանում են ընտանիքի և եկեղեցու ինստիտուտները, որոնք նաև ներքին խնդիրների հետևանք են: Սա ևս կարևոր մարտահրավեր է, և զուգահեռաբար այդ ինստիտուտների առողջացմանն ու վերարժևորմանը միտված նպատակաուղղված քայլերի անհրաժեշտություն ունենք։

-Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում կան պատմականորեն ձևավորված հայկական համայնքներ: Եթե մեր երկիրը վավերացնի սույն կոնվենցիան, ի՞նչ արձագանքի ու քաղաքական վերաբերմունքի կարող ենք արժանանալ ավանդական արժեքներով առաջնորդվող իսլամական երկրների կողմից, որոնք հայերին միշտ գնահատել են նախևառաջ բարոյական բարձր նկարագրի համար:

-Չեմ կարծում, որ մեր երկրի ներպետական իրավունքը կամ նմանօրինակ միջազգային իրավական պարտավորությունները կարող են լուրջ ազդեցություն թողնել Հայաստանի և մուսուլմանական երկրների հարաբերությունների վրա։ Ինչպես նախկինում է եղել, իրավական նորմերը հետաքրքրել են, երբ դրանք առնչվել են որևէ երկրի հետ միջպետական հարաբերություններին, կամ առանձին երկրների տնտեսվարողների, քաղաքացիների իրավունքներին, իսկ այս տեսանկյունից հազիվ թե նման կոնվենցիաները խնդրահարույց լինեն։


-Ո՞րն է այն ճանապարհը, որը մեզ պետք է օգնի մեր երկրից հեռացնելու այս սպասվող վտանգները և կասեցնելու սույն կոնվենցիայի վավերացումը:

-Ձեր նախորդ հարցերին պատասխանելիս, ընդհանուր առմամբ, թվարկել եմ որոշ մեխանիզմներ։ Պարզապես, երևի թե կամփոփեմ՝ Հայաստանի որևէ իշխանություն չպետք է ընդառաջի որևէ նախաձեռնության, որը կարող է պառակտել հասարակությունը, կարող է վնասել արժեհամակարգին։ Իսկ օբյեկիվորեն առաջացած նմանատիպ խնդիրներին պետք է արձագանքել՝ որպես միասնական համակարգ՝ պետություն, իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, եկեղեցի՝ յուրաքանչյուրն իր տեղում հստակ դերաբաշխմամբ, որից չի տուժի և՛ Հայաստանի քաղաքացին, և՛ մեր երկրի միջազգային հեղինակությունը, մանավանդ, որ առնվազն տվյալ դեպքում ՀՀ օրենսդրական համակարգը հիմնականում պարունակում է անհրաժեշտ գործիքակազմ՝ Ստամբուլի կոնվենցիայում բարձրացված խնդիրներին լուծում առաջարկելու համար: Որպես օրինակ՝ կարելի է նշել դեռևս 2017թ. վերջին ընդունված՝ Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը և ոչ միայն։ Իսկ նույն կոնվենցիայի հետ կապված, համոզված եմ՝ օգտակար կլինի ուսումնասիրել դրա վավերացման գործընթացն անցած, բայց հատկապես՝ այն սառեցրած կամ կասեցրած ԵԽ անդամ 11 երկրների փորձը։

 

Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan