Այնքան զիլ էր նրա ձայնը, հատկապես երբ երգում էր… մինչեւ հիմա լսվում է այդ զրնգոցը՝ բայց արդեն վերեւից…
«Ինձանից հետո երկու լավ գործ կհիշեք. մեկն իմ դերերը՝ մյուսն իմ ԹՈՌԱՆԸ՝ Ռուդոյիս... ու կտեսնեք՝երկուսն էլ գլուխգործոցներ են… »
Օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի ստոր բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր էնքան կա՝ինչքան որ ուզես….
Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն:
Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետեւ առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Թատրոնում ստել չկա. Թատրոնն ամեն ինչ է… այն ինձ երբեք ինձ չի թողել:
Սրանք սիրված դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանի խոսքերն են...մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ:
Այսպիսին էր, տաղանադաշատ ու սիրված ԱՐՏԻՍՏԸ. ՇԻՏԱԿ,ԴԻՊՈՒԿ ՈՒ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ, ով մեր ընտանիքի լավ բարեկամն էր, ում հետ բազում անգամներ երկար զրույցներ ենք ունեցել: Վերջին անգամ մեզ հյուրընկալել էր իր որդու՝ Գոռի, ու նրա ընտանիքի հետ:
Երբ հերթական անգամ հանդիպեցինք, ասաց. «Ինձանից հետո երկու լավ գործ կհիշեք. մեկն իմ դերերը՝ մյուսն իմ ԹՈՌԱՆԸ՝ Ռուդոյիս... ու կտեսնեք՝երկուսն էլ գլուխգործոցներ են… »
Լույսերի մեջ թող մնա մեր սիրված դերասանի հոգին. ՆԱ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՄԱՐԴ ԷՐ… ԼԱՎ ԸՆԿԵՐ, ԲԱՐԵԿԱՄ, ում հետ ցանկացած հանդիպում վերածվում էր տոնախմբության. Այնքան զիլ էր նրա ձայնը, հատկապես երբ երգում էր… մինչեւ հիմա լսվում է այդ զրնգոցը՝ արդեն վերեւից…
ՍԻՐԵԼԻ ԱՐՏԻՍՏ, ԵՒ ՄԵՐ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄ, միշտ կմնաք մեր սրտերում…
