1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞Վ Է ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԻՎԱՅՈՎ «ՃՌԻԿՆԵՐ» ԱՆՈՂ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ. ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ Է՞, ԹԵ՞ ԱՐՏՈՆՅԱԼ ՀՈՊԱՐԻ ԲԱԼԱ, ՈՒՄ ՀՈՊԱՐԸ, ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ «ԾԱԼԱԾ» ՈՒՆԻ ԹԱՎՇՅԱ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Օրերս համացանցում տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, ուր երևում էր, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ համայնքում, դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Այս մասին պաշտոնապես հայտարարել էր ՀՀ ոստիկանությունը, եւ տեղեկացրել, որ երիտասարդները հայտնաբերվել ու ենթարկվել էին վարչական պատասխանատվության։ 

Ի դեպ, կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ տեսանյութի հերոսներից մեկը. ոչ ավել ոչ պակաս, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբորորդի՝ կանաչուտցի Սարգիս Սարգսյանն էր, ով անցյալ տարի անցնում էր եւս մեկ ուշագրավ քրեական գործով:

Հիշեցնեմ, որ 2018 թվականի մարտի 15-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի շենք-շինությունները նկարահանելիս՝ սույն Սարգիս Սարգսյանն էր, ով իր ընկերոջ հետ միասին, դուրս գալով Ալիկ Սարգսյանի հայրական տան տարածքից, նույն 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենով Կանաչուտից մինչև Երևան հետապնդել էր տողերիս հեղինակին՝ ստեղծելով վթարային իրավիճակ: Այդ օրը բարձրաձայնել էի այն մասին, որ դա եղել էր կոնկրետ հանցափորձ, եւ կոնկրետ սպառնալիք մեքենայի մեջ գտնվող մարդկանց կյանքի և առողջության համար : 


Ճիշտ է, ժամերի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քր. գործ, սակայն ինչպես հայաստանյան իրականության դեպքում է լինում, այս դեպքում նույնպես. գործի դրվեց աղվան-հովսեփյանական բեջուռա իրավաբանության գործիքակազմը, որի արդյունքում հերթական անգամ Սարգսյանների ամենակարող դինաստիան՝ այս պատմությունից եւս, չոր դուրս եկավ:

Եւ գիտեք ինչու, որովհետեւ կանաչուտցի Ալիկի եղբորորդին Աղվան Հովսեփյանի կանտորայում իրեն զգում էր. « ինչպես ձուկը ջրում »…Ավելին, իմ եւ Սարգիս Սարգսյանի միջեւ տեղի ունեցած առերեսման ժամանակ, տպավորություն էր, որ ՀԿԳ քննիչը ստանձնել էր Սարգիս Սարգսյանի պաշտպանության գործը: 

ԲԱ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ Ե՞ՐԲ ԵՔ ՎԵԹԹԻՆԳԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ....

 

Առերեսման ժամանակ, երբ ընդամենը մի քանի րոպեով դուրս էի եկել սենյակից, ՀԿԳ քննիչը սկսել էր հուշումներ անել, թե ինչ կերպ պետք է ԱԼԻԿԻ ԵՂԲՈՐՈՐԴԻ ՍԱՐԳԻՍԸ պատասխաներ իմ կողմից տրվող հարցերին՝ «սովորեցնելով»թե որ դեպքում ինչ կերպ է պետք պաշտպանվել… Իսկ որ ամենազավեշտալին էր. իմ բացակայության ժամանակ առերեսման սենյակում էր հայտնվել նաեւ գործով անցնող Ս. Սարգսյանի ընկերը, ով քննիչի ներկայությամբ հետաքրքրվում էր, թե ինչ հարցեր եմ ես ուղղել օրվա հերոսին:

ՀԿԳ քննիչ-Սարգիս Սարգսյան խայտառակ դիալոգի ՓԱՍՏԵՐԸ նախ ներկայացրել էի Քննչական կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Աղվան Հովսեփյանին, ապա փաստեր էի ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն երկու արարչագործ ու հնարամիտ կառույցներից ստացել էի անհեթեթ ու լղոզված պատասխաններ , որոնք ընդհանրապես որեւէ աղերս չունեին իմ կողմից բարձրացված հարցադրումների հետ:

Եւ այդ օրերին, մինչ ՀՀ-ի ամենաաարդար օրենքի պաշտպաններին փորձում էինք ապացուցել, որ սույն երիտասարդը՝ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարող է պոտենցիալ փորձանք դառնալ հասարակության համար, մի շարք ալիկասեր ֆեյքեր, ու շրիշակի մակարդակի ֆեյքուհիներ աղաղակում, ու կրծքով պաշտպանում էին, թե մեր հրապարակումներով արատավորում ենք Սարգսյանների սուրբ ու բարի համբավը: 
Ոմանք էլ՝ այն աստիճան էին լկտիացել, որ համացանցում բարձրաձայնում էին, որ իմ նմանները սատկելու են, իսկ Ալիկ Սարգսյանները՝ ապրելու են դարեդար…

Ես իհարկե հասկանում եմ, թե ինչու էր այդ օրերին ոռնում սարգսյանասեր ամբոխն ու նրանց սպասարկող հարթակը, եւ թե ինչու էին Սերգեյիչին փայփայում «
արդարադատություն դակողները», բայց հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ ւ են թավշյա իշխանավորները խիստ մեմղմաբարո կեցվածք ընդունել Սարգսյանների նկատմամբ՝առհասարակ:

 ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ

 Շատ հետաքրքիր է, թե որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ ինչով է պայամավորված այս կրավորական կեցվածքը: Երբ մերժվածներից ոմանց օրվա իշխանությունը իբր «ծեփում է պատերին», իսկ ալիկ սարգսյաններին՝ կարծես թե շարունակում են խնայել…Չգիտես ինչու եւ ինչպես. Սարգսյան Ալիկն ու յուր մերձավորները մշտապես մաքրազարդված են դուրս գալիս ամենատաբեր սեւ ու մութ պատմությունների միջից: Եւ չգիտես, թե ինչպես է ստցավում, որ ամեն ինչից անտեղյակ Ալիկ Սարգսյանի անունը՝ կարմիր թելով շարունակում է անցնել աղմկահարույց սկանդալների միջով… Ինչպիսին օրինակ՝ Ալիկ Սարգսյան-Վարդգես Հովակիմյան «փոխհրաձգությունն» էր, երբ Արարատի նախկին մարզպետը իր հայտարարություններով «փուռն էր տվել » Սարգսյանին՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե ով էր եղել միլիցիոներ Ալիկ Սարգսյանը՝ թավշյա հեղափոխությունից առաջ…Ինչեւէ, տպավորությունն այնպիսին է, որ Սարգսյանի անունը՝ շատերն են գրել իրենց սրտի դավթարում, եւ կարծես թե Ալիկի մասով՝ քար լռությունը պահպանվելու է դեռ երկար ժամանակ: 

Փաստը մնում է փաստ, որ քանի դեռ Ալիկ հոպարը կա՝ կանաչուտցի Սարգիսները պետք է ճռիկ-վռիկներ ու անկարգություններ անեն մեր երկրում, եւ աննահանջ գրոհեն. բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: 
Բա մենք էլ. ընդամենը մեկ տարի առաջ, հենց սրա մասին էինք ահազանգում. բարձրաձայնում էինք , որ Աստրախաններում ծնված-մեծացած, 2018-ի միջադեպի ժամանակ առանց վարորդական վկայականի նիվաներ ճռռացնող քաղաքացի Սարգիսը, ում դեմքի լայն ժպիտով դիմավորում էին քննչական Կոմիտեում, չարիք է դառնալու ՀՀ-ի հպարտ քաղաքացիների համար:

 ԻՆՉՈՒ ԷԻՆ ԱՂՄԿՈՒՄ ՇՐԻՇԱԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՖԵՅՔԵՐՆ ՈՒ ՖԵՅՔՈՒՀԻՆԵՐԸ 


Եւ այժմ էլ շատ հետաքրքիր է, թե ՌԴ քաղաքացի, 19-ամյա Ս. Սարգսյանը, ով արդեն հասցրել է անցնել քր. գործով եւ հիմա էլ՝ իր հոռի վարքաբանությամբ ու շումախերությամբ շարունակում է խաթարել ՀՀ քաղաքացիներիս անդորրը, ե՞րբ է վերջապես հանգիստ նստելու իր տեղը: 
Արդյո՞ք հայրենի իրավապահները, ՌԴ դեպանատանը տեղեկացրել են, որ իրենց քաղաքացին, ով ըստ էության պետք է պարտքը կատարեր՝ իր հայրենիքի առաջ, այժմ փորձում է վտանգել ՀՀ-ի հպարտ, ազատ ու անկախ քաղաքացիների կյանքը: Ի դեպ Սարգիս Սարգսյանի ՌԴ քաղաքացի լինելու մասին, NewsMedia-ին տեղեկացրել է անձամբ Ալիկ Սարգսյանը: 
Իսկ եթե Սարգիս Սարգսյանի նման ահարկու նիվիստը, հանկարծ ժամեր անց պարզվեց, որ  ՀՀ քաղաքացի է , ապա այստեղ էլ է հարց առաջանում. թե ինչու՞ նա իր պարտքը չի կատարում հայոց բանակում: Սրանք հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն. ու որպեսզի թյուրըմբռբնում չլինի. միջանկյալ մի քանի հարց նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով վարչապետն է հայոց:

Պարոն Փաշինյան, հիմա մեր երկրում բան փոխվե՞լ է, թե՞ ոչ: Հիմա Ալիկ Սարգսյանները, Աղվան Հովսեփյանները, Գեւորգ Կոստանյանները, եւ մնացյալ նախկին «ՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ» փռվելու ե՞ն ասֆալտին, թե՞ ոչ: 


Քանդվելու է՞ բազում աղմկահարույց քրեական գործերի կծիկը, թե՞ ոչ: Պատժվելու ե՞ն իրական օրիանախախտներն ու հանցագործները, թե՞ ոչ: «Պլստալու ե՞ ն» հոպարների «լյուբիմչիկները», թե ՞ ոչ, եւ վերջապես մինչ դատավորներին վեթթինգի ենթարկելը, վեթթինգի ենթարկվելու ե՞ն քննչական կոմիտեի բազմաչարչար աշխատակիցները, ՀՀ գլխավոր դատախազությունը, Արթուր Դավթյաններն, ու էլի շատ ուրիշներ, որոնց անբասիր գործունեությանը՝ անդրադարձել ենք քանիցս…

Ի վերջո, թավշյա Հայասատանում քր. գործերը նորից «բլանդվելու, ու գրվելու են սառույցի՞ն», թե՞ այնուամենայնիվ թույլ չեք տալու, որ այս երկիրը քամուն տվածներն ու նաեւ Ձեզ հայտնի«բեջուռա» իրավաբանության կնքահայրերը հանկարծ պլստան…


Թե չէ ստացվում է, որ վարչապետի որդի Աշոտը այսօր սահման է պահում, իսկ նախկին միլիցիոներների եղբորորդիները նիվաներ են ճռռացնում մայրաքաղաք Երեւանում: 
Խնդրում եմ պարզել. ո՞վ է Ալիկ Սարգսյանի նիվայով «ճռիկներ» անող եղբորորդին. ՌԴ քաղաքացի է՞, կանաչուտցի է՞, թե ՞ արտոնյալ ….հոպարի բալա, ում հոպարը, տպավորություն է, որ «ծալած» ունի թավշյա իշխանափոխությանը : 

 

 

 


Հ. Գ 
Պարոն Փաշինյան ոնց հասկանանք. հիմա ո՞վ է հպարտ. նախկին իշխանավորների ջահել-ջուհուլնե՞րը, թե՞ ՀՀ շարքային քաղաքացիները, ովքեր պայքարում էին Հայաստանում իրավիճակ փոխելու համար:

 

 

 

 

 

 

 
ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan