Օրենքով գողերին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի կիրառումը՝ վայրիվերումներ կառաջացնի որոշ շրջանակներում
Այսօր Կառավարությունը ընդունեց օրեքնով գողերին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի նախագիծը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով ՀՀ կառավարությունը լուծում է օրենքով գողերին պատասխանատվության կանչելու հարցը, այլ կերպ ասած, օրենքով գողերը այլեւս արտոնյալ չեն լինի:
Ի՞նչ հետեւանքներով է հղի ՀՀ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը փորձեցինք հետաքրքրվել հայտնի քաղաքական վերլուծաբան, պատմաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՑ, ով հակիրճ նախ անդրադարձավ Վրաստանում օրենքի կիրառմանը եւ դրա հետեւանքներին նկատելով.
- Օրենքով գողերին քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը բացարձակ նորություն չէ՝ հետհեղափոխական երկրների համար: Առաջին անգամ այդ օրենքը կիրառվել է Վրաստանում: Թե ինչ հետեւանքներ այն ունեցավ՝ բոլորիս է հայտնի: Իհարկե, այսպես ասած, կրիմինալի դեմ պայքարը կարճաժամկետ հաջողություն ունեցավ օր: Բայց միեւնույն ժամանակ չմոռանանք, որ այդ ընթացքում մեծ թվով մարդիկ եւս տուժեցին, ովքեր առնչություն չունեին կրիմինալի հետ:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում այդ օրենքի կիրառմանը եւ գործունեությանը՝ չեմ կարող դեռ ոչինչ ասել հստակ, համենայնդեպս գոնե այս պահին: Բայց այն, որ օրենքով գողերին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի կիրառումը՝ վայրիվերումներ կառաջացնի որոշ շրջանակներում, փաստ է:
