Արդյո՞ք հայրենի կառավարությունը ականջալուր կլինի Հերոս Արամայի Ոսկանյանի ծնողների խնդրանքին՝ անվանակոչելու Գավառի թիվ 5 հիմնական դպրոցը
2016 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

Հերոսը, հետմահու պարգեւատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի պատիվ Հերոսի սխրանքի՝ դպրոցում, որտեղ սովորել է Արամայիս Ոսկանյանը, դասասենյակներ ու փառքի անկյուններ են բացվել, որպեսզի նոր կրթվող ու դաստիարակվող սերունդները ճանաչեն նրան՝ իրենց դպրոցում սովորած հերոսին։
Հերոսի ծնողները դեռեւս ամիսներ առաջ , խնդրանքով, կոչով դիմել էին օրվա իշխանավորներին, այդ թվուն նաեւ ՀՀ վարչապետին որպեսզի Գավառի թիվ 5 դպրոցը անվանակոչվի թշնամու գնդակից զոհված հերոս Արամայիս Ոսկանյանի անունով:
Անեցել է տեւական ժամանակ, եւ չկա որեւէ արձագանք, եւ ոչ մի կառույցից:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, Newsmedia.am-ը փորձեց կապ հաստատել նախ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանած օգնականը` Լիաննա Հովհաննիսյանը հետաքրքրվելով, թե ինչ հարցով ենք զանգահարել, մեզ փոխանցեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանի հեռախոսահամարը` հավելելով, որ վարչություն է զբաղվում է այդ հարցով:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանը մեր հարցին, թե արդյո՞ք հետեւողական են ծնողներին խնդրանիքին, այսպես պատասխանեց.
-Մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք այդ գործընթացը, բազում հանդիպումներ ենք ունեցել ծնողների հետ: Եվ նրանց տեղեկացրել, որ կա հատուկ կարգ՝ դպրոցը անվանակոչելու հետ կապված: Պարտադիր պետք է հինգը տարին լրանա, որպեսզի կարողանանք դպրոցը անվանակոչել այդ երեխայի անունով:Ծնողները, անհանգիստ են ժամկետների առումով.մենք այս հարցը շատ ենք քննարկել: Մենք հարգում ենք, մտնում իրենց իրենց վիճակի մեջ, բայց այս հարցը բաց է մնում: Սա է հիմնական ձգձգման պատճառը:
-Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվում, որ շատ կան այլ դպրոցներ, որոնք անվանակոչվել են ապրիլյան քառօրյայի մեր հերոս տղաների անուններով: Այդ դպրոցներում, ինչ է, կարգ չկա՞ր: Օրինակ, Արարատի մարզի Դարբնիկ համայնքի դպրոցը, եւ Ռազմագիտության կաբինետը այս տարի` մարզպետի հովանու ներքո անվանակոչվեց հերոս Ժորա Եսայանի անունով: Եվ նման օրինակները շատ են, ես մի օրինակ բերեցի, որպեսզի չկարծեք մերկապարանոց հայտարարություններ ենք անում: Ուրեմն, որն՞ է խնդիրը Ձեր դեպքում:
-Դե մեզ մոտ չկա նման բան, որ օրենքի կարգի խախտումով դպրոցներ վերանվանվեն: Դպրոցում կան դասասենյակներ՝ Արամայիս Ոսկանյանի անունով: Մեր կողմից ինչ հնարավորություն կար մենք արել ենք:
-Այսինքն մյուս դպրոցները օրենքի խախտումներով ե՞ն անվանակոչվել:
-Ես նման բան չեմ կարող ասել, մենք ինչքան կարողացել ենք՝ ընդառաջել ենք:
-Պարոն Զազյան, տպավորություն է, որ հերոսի ծնողները Ձեզանից լավություն են խնդրել: Անհարմար է….Ավելին, այս նախաձեռնությունը պետք է Ձեր կողմից լիներ, չսպասեիք հերոս կորցրած ծնողների խնդրանքին:
-Ես համամիտ եմ Ձեզ հետ, բայց օրենքով միայն հինգը տարին լրանալուց հետո, դպրոցը կվերանվանվի Արամայիս Սահակյանի անունով: Այլ ելք չունենք, մենք օրենքով շարժվում:
Հիշեցնենք, Արամայիս Ոսկանյանը 2014 թվականի հուլիսի 14-ին զորակոչվել էր բանակ՝ ծառայության անցնելով Մարտունու զորամասերից մեկի նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում դիրքեր բարձրանալիս մշտապես բարձր պատասխանատվությամբ կատարելով իրեն վստահված մարտական առաջադրանքը՝ Արամայիսը հաճախ ասում էր «Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»,-հարցազրույցներից մեկում հիշել էր հերոսի մայրը` տիկին Անուշ Հակոբյանը:
Հ.Գ
Իսկապես ողբալի ու ցավալի ժամանակներ ենք ապրում: Ի՞նչ է նշանակում հերոսի ծնողներին ընդհառաջել ենք…
Ամոթ է. իսկ քանի՞ անգամ եք ծեծել այդ նույն Հերոսի ընտանիքի դուռը… Օգնականեր խաղացնելու փոխարեն հետաքրքիր է. այսօր դեպքի վայրից ու հարցից ըստ էության անցում կատարած Գեղարքունիքի մազպետ Գնել Սանոսյանը, քանի՞ անգամ է հարցրել հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ, կամ հոգսեր ունի հերոս Արամայիս Ոսկանյանի ընտանիքը:
Եւ վերջապես պարոն մարզպետ. արդյոք տեղյա՞կ եք, որ Ձեր ղեկավարած մարզում կա Հերոս, ում անուն-ազգանունն է Արամայիս Ոսկանյան…Ում անունը հիշում գնահատում ու մեծարում են բոլորը, եւ շարունակելու են գնահատել ու մեծարել նաեւ մեր վաղվա սերունդները...
Հաջորդիվ, Newsmedia.am-ը կփորձի ներկայացնել նաեւ հայրենի կառավարության մեկնաբանությունը՝ վերը նշված խնդրի հնարավոր լուծման ու մեր Հերոսի ծնողների խնդրանքը՝ մեկ օր շուտ իրականություն դարձնելու համար:

Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
