1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատարան է ուղարկվել Հրազդանի նախկին քաղաքապետի և 8 աշխատակիցների կողմից 138մլն դրամի հափշտակության գործը

2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերի վճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը չի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջական մուտքագրում համայնքի բյուջե:

Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ 2018թ նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնում:
     Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված ծավալուն օբյեկտիվ, ամբողջական և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում Հրազդանի քաղաքապետարանում բազմաթիվ պաշտոնատար անձանց ներգրավմամբ գործել է հանցավոր կոռուպցիոն սխեմա, որի միջոցով յուրացվել են հողի հարկի և գույքահարկի գծով հավաքագրված գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով:
     Մասնավորապես, հիմնավորվել է, որ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի մասնագետները, 2015-2018թթ. ընթացքում բնակիչներից գանձելով գույքային վճարներ, դրանց մի մասի գումարի չափի վերաբերյալ անդորրագրերի՝ բնակչին տրվող առաջին օրինակում նշել են գանձված գումարի իրական չափը, երկրորդ օրինակում՝ պակաս չափ: Ապա գանձված գումարի տարբերությունը հանձնել նույն բաժնի առաջատար մասնագետին: Վերջինը, նշված գումարը հանձնել է բաժնի պետին, ով ստացած գումարի մի մասը վերադարձրել է օպերատորին, իսկ վերջինս այն հավասար բաժանել է իր և հավաքագրում կատարած մասնագետի միջև: Արդյունքում հավաքագրվել, սակայն Հրազդանի համայքնապետարանի բյուջե չի մուտքագրվել ընդհանուր ավելի քան 138մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, ամեն աշխատանքային օր, հարկային բաժնի աշխատակիցները նախորդ օրը հավաքագրված և անդորրագրերի երկրորդ օրինակում նշված գույքային հարկերի գումարները հանձնել են բաժնի պետի տեղակալին: Վերջինը, անձամբ կամ բաժնի պետի միջոցով իր մոտ հավաքված գումարի չափի մասին տեղեկացրել է Հրազդան համայնքի ղեկավար Ա. Դ-ին:
     Վերջինս բաժնի պետին կամ տեղակալին հանձնարարել է, թե հավաքված գումարից որքանը պահել իրենց մոտ և որքան գումար մուտքագրել համայնքի բյուջե, իսկ մնացած մասից, նրա հանձնարարությամբ տրվել է քաղաքապետի կողմից ներկայացած տարբեր անձանց կամ անձամբ հանձնվել Ա. Դ-ին: Արդյունքում Հրազդանի նախկին քաղաքապետը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով ստացել է 2015-2018թթ. ընթացքում հարկային բաժնի մասնագետների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ ավելի քան 102մլն ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել դրանք՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա. Դ-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին և տեղակալին վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ նույն բաժնի 6 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Որպես խափանման միջոց՝ բոլորի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին կամ մասամբ: Նախաքննության ընթացքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը:

Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2019թ. օգոստոսի 26-ին հաստատել է 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan