Արարատի մարզում Mercedes-ը բախվել է կամրջի կողային արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 03։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։
Վթարի հետևանքով Սոս Վ-ն տեղում մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։